12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Բեն Լադենը ահաբեկչություններ էր ծրագրել Ռուսաստանում. նրա փաստաթղթերը գաղտնազերծվել են

«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումը նախատեսել էր ահաբեկչությունների շարք իրականացնել Ռուսաստանում: Այս մասին վկայում են խմբավորման նախկին ղեկավար Ուսամա Բեն Լադենի տնից առգրավված փաստաթղթերը: Այս փաստաղթղթերն այլ գործի շրջանակներում օրերս գաղտնազերծվել են, հայտնում է lifenews.ru-ն:

Փաստաթղթերից հայտնի է դարձել նաեւ, որ ահաբեկչական ակտեր են նախապատրաստվել նաեւ Եվրոպայում, մասնավորապես` Բրիտանիայում: Փաստաթղթերում կան նամակներ ահաբեկչական խմբավրոման տարբեր անդամներից` ուղղված Բեն Լադենին:

«Մենք եղբայրներ ենք ուղարկել Ռուսաստան եւ Բրիտանիա, նրանք կընտրեն օբյեկտները եւ սկսեն գործել», ասվում է նամակներից մեկում:

Հիշեցնենք, որ աշխարհի ամենավտանգավոր ահաբեկիչներից մեկը` Բեն Լադենը ոչնչացվեց 2011-ի մայիսի 2-ին Պակիստանում` ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ