10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 23, 2015

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է

      Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն իր աշխատավայրում հանդիպեց Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին:   Հանդիպման օրակարգում ներառված էր տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական արդի մարտահրավերներին, ինչպես նաեւ Հայաստանի ներքաղաքական զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակ:   «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն       […]

«Ադրբեջանի հետ անհնար է լեզու գտնել»

Արցախյան գոյամարտում անհայտ կորած ազատամարտիկներից 94-ի տվյալներն են դեռ ճշտվում, դրանք հնարավոր թվերն են: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց «Անհայտ կորած ազատամարտիկների խորհուրդ» հ/կ նախագահ,  գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի անդամ Ռիմա Առաքելյանը: Բանախոսը նշեց, որ Ադրբեջանի պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի հետ հանդիպել […]

Գալուստ Սահակյանը ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանին ժամանակ տվեց

ԲՀԿ խմբակցությունից և պատգամավորական մանդատից հրաժարվելու համար Մելիք Մանուկյանին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ժամանակ տվեց: Համաձայն ԱԺ համապատասախան կանոնակարգի՝ եթե դիմումի հրապարակումից հետո 15 օրվա ընթացքում նա դիմումը հետ չվերցնի, ապա կզրկվի մանդատից:  ԱԺ նախագահը նաև տեղեկացրեց, որ ԱԺ-ն նաև ԲՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Մարգարյանից է դիմում ստացել, համաձայն որի դուրս է եկել ԲՀԿ խմբակցությունից:

«Ջայնամը մեռնի, մեռնումա` մեռնի … »

«Ինձ ասում են` ինչ կլինի, եթե մեռնի թատրոնը: Ես էլ ասում եմ` ջայնամը մեռնի, մեռնումա` մեռնի, քանի որ սաղ կյանքը թատրոն է: Հարսանիքը թատրոն է, կնունքը թատրոն է, թաղումը թատրոն է: Էտ Ազգային ժողովը թատրոն չի` ինչա»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը: Ծատուրյանը ցավ հայտնեց, որ մեր երկիրը վատ վիճակում է գտնվում. «Շատերը […]

«Հարգելի Սերժ Սարգսյան, արեք այդ խենթ բանը … »

Դերասան Հովհաննես Ազոյանը հերթական մեկնաբանությունն է արել համացանցում` խոստանալով երկար լռել: «Թույլ տվեք մի բան էլ ասել ու երկար լռել….. որովհետև որոշել եմ մտքի պահք պահել…. միտքս , եթե մաքրվի արարքներս էլ կմաքրվեն……….. և այսպես………………………………………հարգելի իշխանություն, դու այսօր հաղթեցիր… հաղթեցիր գոտկատեղից ներքև խփելով, հաղթեցիր ուժով ու հարուստ լինելով, հաղթեցիր մի գուցե, ըստ քեզ, արդարացի և […]

ԲՀԿ-ն լքեց Ազգային ժողովը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ԱԺ նիստի քառօրյան բոյկոտեց:  Խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Հաշվի առնելով հայաստանյան ներքաղաքական դաշտում ստեղծված աննախադեպ իրավիճակը՝ ԲՀԿ-ը հայտարարում է, որ բոյկոտում է քառօրյան, և կլքենք դահլիճը»: Զոհրաբյանը նշեց, որ առաջիկայում հանդես կգան հստակ հայտարարությամբ և ԲՀԿ ընտրողներին կներկայացնեն իրենց քայլերն ու ռազմավարությունը: Նշենք, որ ԲՀԿ խմբակցությանը հատկացված շարքում մնաց միայն Արագած […]

ԲՀԿ-ու ՀԱԿ-ը բաժանվեցի՞ն /վիդեո/

«Ուրախ ենք ու երջանիկ ճամբարում»,-այսօր նախքան Ազգային ժողովի նիստի մեկնարկը լրագրողներին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ուրախ են, որ այլևս ընդդիմություն չեն:  Ստեփան Մարգարյանից էլ հետաքրքրվեցինք, թե մասնակցելու են ՀԱԿ-ի՝ մարտի մեկին հրավիրած հանրահավաքին: Մարգարյանը չպատասխանեց, սակայն ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Միքայել Մելքումյանն ասաց, որ չի մասնակցելու, Վահան Բաբայանն էլ միացավ […]

Լքում է Ծառուկյանին

ԲՀԿ խմբակցությունը լքել է պատգամավոր Դավիթ Քոչարյանը եւ հանդես է եկել հայտարարությամբ. «Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ընտրողներ. Հայտնում եմ ձեզ, որ դուրս եմ գալիս ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: Այսուհետ ԱԺ-ում հանդես կգամ որպես անկուսակցական պատգամավոր»:    Նշենք, որ Դավիթ Քոչարյանը 5-րդ ԲՀԿ-ականն է, որ լքում է խմբակցությունը: 

Համահայկական հռչակագիրը կմնա թղթի վրա.Անդրեաս Ղուկասյան

«Սերժ Սարգսյանը չի կարող համախմբել Հայաստանը և սփյուռքը համահայկական հռչակագրի շուրջ»,-այսօր, փետրվարի 23-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքական գործիչ Անդրեաս Ղուկասյանը: Ղուկասյանը նշում է, որ ՀՀ նախագահը Գագիկ Ծառուկյանին ներկայացրեց, որպես չարիք, որը որ ըստ էության թույլ չի տալիս համազգային համախմբում: «Սերժ Սարգսյանի փորձը Գագիկ Ծառուկյանին ներկայացնել, որպես չարիք մի  եղանակ էր իր մեղքը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի