10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 23, 2015

Իսկ ովքեր էին վատագույնները. “Ոսկե ազնվամորի” հակամրցանակաբաշխության արդյունքները

 “Օսկար 2015” մրցանակաբաշխության նախորդ օրը, համաձայն ավանդույթի, տեղի ունեցավ “Ոսկե ազնվամորի” հակամրցանակաբաշխությունը, որի ընթացքում որոշում են վատագույններին: Տարավա ամենավատ դերասան է ճանաչվել Քիրք Քեմերոնը, ամենավաը դերասանուհի` Քեմերոն Դիասը, հայտնում է LifeNews-ը: Ամենավատ ռեժիսոր հակամրցանակի է արժանացել “Տրանսֆորմերներ 4” ֆիլմի ռեժիսոր Մայքլ Բեյը:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Նարա Շլեպչյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել հեռուստահաղորդավար, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանի հետ՝ շնորհավորել նրան ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ: Հարապետության Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել Նարա Շլեպչյանին, որում, մասնավորապես, ասված է. «Ձեր անվան հետ են կապվում հայկական հեռուստատեսության ծնունդն ու առաջին եթերը: Ձեր համակրելի կերպարն ու հաղորդավարական առինքնող ձայնը երկար տարիներ էկրանից […]

«Ծառուկյանի նկատմամբ շանտաժներ են եղել» /վիդեո/

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառվել է սպառնալիքների, շանտաժների ամբողջ զինանոցը: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, որ նման օրինակ ՝ ԲՀԿ ակտիվիստի ծեծի դեպքը: «Երբ որ դուրս ես գալիս պատերազմի, լինում են և սպասված բաներ, և անսպասելի բաներ: Մարդը չի կարող հաշվարկել, թե ինչ […]

Ազգային ողբերգությունն օգտագործում են «քաղաքական օրգազմի» համար

 Ազգային Ժողովում արտահերթ կարգով քննարկման է ներկայացվել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների և այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու եւ դատապարտելու մասին» նախագիծը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նկատեց. «Ոչ մեկը կասկածի տակ չի առնում հայ և ասորի ժողովուրդների […]

Առանց բակային տարածքների՝ ոչ մի բնակելի շենք

Այս տրամաբանությամբ ՀՀ քաղաքաշինության նախարարի հանձնարարությամբ արդեն իսկ իրավական ակտերի շրջանակում մշակվում են հատուկ նորմատիվային պահանջներ՝ հետայսու բացառելով առանց բակային տարածքների բնակելի շենքերի կառուցումը, միաժամանակ, կառուցվող շենքերում որպես պարտադիր նորմ նախատեսելով մանկական սենյակի, ծերերի զրուցարանի և այլ սոցիալ-մշակութային նշանակության տարածքների առկայությունը:  

«Մեր եզդիները 15 թվականին կոտորածի են ենթարկվել». ԱԺ-ի մոտ էին /վիդեո/

Ազգային ժողովի Դեմիրճյան մուտքի մոտ այսօր հավաքվել էինք մի խումբ եզդիներ: Նրանք պահանջում էին, որ Ազգային ժողովում այսօր քննարկվող նախագծում, որտեղ խոսվում է Օսմանյան կայսրության տարածքում առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հույների ու ասորիների ցեղասպանությունը ճանաչող հայտարարության մեջ ընդգրկվի նաև իրենց ցեղասպանությունը: «Մեր եզդիները 15 թվականին կոտորածի են ենթարկվել: Մենք եկել ենք մեր ղեկավարների հետ, որ […]

Լաստանավի կործանման արդյունքում 66 մարդ է մահացել /վիդեո/

Բանգլադեշում լաստանավը բախվել է բեռնատար նավին, ինչի արդյունքում նվազագույնը 66 մարդ է մահացել: Նրանց թվում նաեւ երեխա կա, հայտնում է Интерфакс-ը: Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին: Երկհարկանի Mostofa լաստանավն ուղեւորվելիս է եղել Պատուրիա քաղաք, սակայն ճանապարհին բախվել է բեռնատար նավի: Լաստանավում, նախնական տեղեկություններով, 200 հոգի է գտնվել, որոնցից 60-ին հաջողվել է փրկվել, նրանք լողալով մոտակա […]

Ոչ այսօր է ճնշման ենթարկվել, ոչ էլ վաղը կենթարկվի. Սահակյանը՝ Ծառուկյանից /վիդեո/

«Գագիկ Ծառուկյանը բացակայությունների վերաբերյալ դեռևս հիմնավորումներ չի ներկայացրել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա նշեց, որ այս հարցը դեռևս իրավական տեսքի է բերվում: «Ուսումնասիրվել է Ազգային ժողովի բացակայությունների խնդիրը, հարցն իրավական տեսքի է բերվել, լրիվ հիմնավորումները կան: Լրացուցիչ տեղեկանքներ եմ ուզել, կարծում եմ, որ ժամանակին՝ պատշաճ կերպով այդ խնդիրը կլուծվի»:  […]

Հարավային Կալիֆորնիայի համալսարանը հրապարակում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների տեղեկատու

Year100.org կայքը սկսել է 1915-ի ողբերգության տարելիցի հիշատակմանն աջակցող նախաձեռնություն: Հարավային Կալիֆորնիայի Հայագիտության ինստիտուտը ստեղծում է ամբողջ աշխարհում միջոցառումների տեղեկատու, որի միջոցով խթանում է տարբեր հրապարակումների, կոնֆերանսների և 1915-ի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված այլ միջոցառումների մասին իրազեկվածությունը, հայտնում է Interpress.am-ը: Միջոցառումների մասին կարելի է տեղեկանալ Year100.org կայքում: Year100.org-ն անում է ավելին, քան պարզապես անցյալի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի