02 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ոչ այսօր է ճնշման ենթարկվել, ոչ էլ վաղը կենթարկվի. Սահակյանը՝ Ծառուկյանից /վիդեո/

«Գագիկ Ծառուկյանը բացակայությունների վերաբերյալ դեռևս հիմնավորումներ չի ներկայացրել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա նշեց, որ այս հարցը դեռևս իրավական տեսքի է բերվում:

«Ուսումնասիրվել է Ազգային ժողովի բացակայությունների խնդիրը, հարցն իրավական տեսքի է բերվել, լրիվ հիմնավորումները կան: Լրացուցիչ տեղեկանքներ եմ ուզել, կարծում եմ, որ ժամանակին՝ պատշաճ կերպով այդ խնդիրը կլուծվի»: 

Հարցին, թե ՀՀԿ-ն կամ ԱԺ-ը ստուգել են Գագիկ Ծառուկյանի բիզնեսները, հարկերի վճարումը, ԱԺ նախագահն արձագանքեց` սրանցից ոչ մեկն էլ ստուգող չեն, եւ որ Ծառուկյանի նկատմամբ ճնշումներ չկան:

«Սա քաղաքական իրավիճակներից բխող մոտեցում է: Կարծում եմ ճնշող-ճնշվող խնդիր չի լինի, առավել ևս՝ ոչ հաղթողներ կլինեն, ոչ պարտվողներ: Ոչ այսօր է ճնշման ենթարկվել, ոչ էլ վաղը կենթարկվի»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ