14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ազգային ողբերգությունն օգտագործում են «քաղաքական օրգազմի» համար

 Ազգային Ժողովում արտահերթ կարգով քննարկման է ներկայացվել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների և այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու եւ դատապարտելու մասին» նախագիծը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նկատեց. «Ոչ մեկը կասկածի տակ չի առնում հայ և ասորի ժողովուրդների բարեկամությունը, բայց ուսումնասիրված չեն այդ փաստերը, ուստի նպատակարմար չենք գտնում չուսումնասիրված հարցերով նախագիծն օրակարգ մտցնել»:

ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը նշեց, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հորը՝ Ռիչարդ Հովհաննիսյանին, ով «պատմագիտական մտքի հսկաներից է», սա սխալ է համարել: «Ուղարկեք ձեր փաստաթուղթը, թող պարոն Հովհաննիսյանը գնահատական հնչեցնի… չի կարելի պատմագիտությունը բերել իջեցնել այդ մակարդային»,-ասաց նա: Փոստանջյանի պատասխանը չուշացավ, նա էլ հիշեց ՀՀԿ-ական դոկտոր-պրոֆեսորին. «Եթե ձեր պատմական մակարդակը պարոն Լիսկայի դոկտորի մակարդակն է, ապա չեմ կիսում այն, որովհետև մենք իրավունք չունենք որպես պետություն, որը քսանհինգ տարվա անկախության պատմություն ունի, մինչ հիմա ուսումնասիրած չլինել այս հարցը»,-ասաց Փոստանջյանը:

Վարման կարգով խոսեց ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանը. «Ազգային ողբերգությունն օգտագործում են նախընտրական կամ անձնական քաղաքական ամբիցիաները բավարարելու համար, քաղաքական օրգազմը բավարարելու համար»,-ասաց նա՝ ընդգծելով, որ որպես պատմաբան այն կարծիքին է, որ այս լուրջ հարցը չի կարելի առանց լուրջ ուսումնաիրությունների ներկայացնել: Նախագիծը դրվեց քվերակության, այն մերժվեց 9 կողմ, 6 դեմ և 56 ձեռնպահ ձայների քվեարկությամբ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ