02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Համահայկական հռչակագիրը կմնա թղթի վրա.Անդրեաս Ղուկասյան

«Սերժ Սարգսյանը չի կարող համախմբել Հայաստանը և սփյուռքը համահայկական հռչակագրի շուրջ»,-այսօր, փետրվարի 23-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքական գործիչ Անդրեաս Ղուկասյանը:

Ղուկասյանը նշում է, որ ՀՀ նախագահը Գագիկ Ծառուկյանին ներկայացրեց, որպես չարիք, որը որ ըստ էության թույլ չի տալիս համազգային համախմբում:

«Սերժ Սարգսյանի փորձը Գագիկ Ծառուկյանին ներկայացնել, որպես չարիք մի  եղանակ էր իր մեղքը փոխանցել մեկ այլ քաղաքական սուբյեկտի վրա: Սակայն այդ ծրագիրը ձախողվեց»,-ասաց Ղուկասյանը:

Քաղաքական գործչի դիտարկմամբ տեսանելի է, որ կա երկրում սահմանադրական կարգի խնդիր և այդ մասին խոսել է Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս 2008 թվականին:

«Մենք ունենք երկրում նաև օկուպացիայի խնդիր: Հայաստանում պետական ճգնաժամը սկսվել է 1996 թվականից և ոչ մի իշխանության չի հաջողվել վերադարձնել ժողովրդի վստահությունը: 2015 թվականն է չի առանձնանալու համազգային համախմբամբ: Համազգային հռչակագիրը կմնա թղթի վրա»,-նշեց բանախոսը:

Ղուկասյանի փոխանցմամբ այս պայմաններում գրեթե անհնար է, որ կարևոր պետությունների ղեկավարներ գան Հայաստան` ապրիլի 24-ին: Այս պարագայում հանրությունը դառնում է անպաշտպան:

«Ոչ թե ԲՀԿ-ի խնդիրը կա,այլ ոչնչացված է ողջ քաղաքական դաշտը` ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», ՀԱԿ-ը վաղուց արդեն քաղաքական տռուպ են, քաղաքական տռուպ է նաև ՀՀԿ-ն:Նման պայմաններում ժողովուրդը ինչ պետք է անի: Սա է Ցեղասպանության միջոցառումներից առաջ տիրող իրավիճակը»,-հավելեց Անդրեաս Ղուկասյանը:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ