14 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

«Ադրբեջանի հետ անհնար է լեզու գտնել»

Արցախյան գոյամարտում անհայտ կորած ազատամարտիկներից 94-ի տվյալներն են դեռ ճշտվում, դրանք հնարավոր թվերն են: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց «Անհայտ կորած ազատամարտիկների խորհուրդ» հ/կ նախագահ,  գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի անդամ Ռիմա Առաքելյանը:

Բանախոսը նշեց, որ Ադրբեջանի պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի հետ հանդիպել կամ ուղղակի աշխատել անհնար է: Բացի այդ, բանախոսի խոսքով` իրենք դեռեւս չեն կարողանում որեւէ տվյալ ճշտել, քանի որ Ադրբեջանը հայտարարել է, թե իրենք ոչ մի գերի չունեն, այնինչ, տիկին Առաքելյանի խոսքով,  Ադրբեջանում ոչ միայն ռազմագերիներ կան, այլև գերված խաղաղ քաղաքացիներ:

«Մենք դեռ չենք կարողանում Ադրբեջանի հետ լեզու գտնել, նրանց հետ անհնար է աշխատել: Բայց մենք Կարմիր խաչի հետ ենք համագործակցում, որը նաև Ադրբեջանում ունի  գրասենյակ: Այն մեր և Ադրբեջանի միջև միակ միջնորդն է»,- ասաց նա:

Ասուլիսին ներկա, անհետ կորած ազատամարտիկի մայր Սամարա Գրիգորյանն էլ նշեց, որ իրենք հույսով սպասում են, որ պետությունը ջանքեր չի խնայի, որպեսզի վերադարձնի իրենց տղաներին:

“Ոչ մի մայր չի մտածում, որ իր որդին զոհվել է: Համախմբված աշխատում ենք, որ բոլորին հետ բերենք: Չեմ ասում՝ Վրեժս գա: Թեկուզ մեկնումեկն էլ գա, մեր հույսն է: Մեր նախարար Սեյրան Օհանյանն ամեն ինչ անում է, որ որևիցե մեկին հետ բերի: Խաղաղություն բոլորին, փառք մեր բանակին»,- ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ