02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Հարգելի Սերժ Սարգսյան, արեք այդ խենթ բանը … »

Դերասան Հովհաննես Ազոյանը հերթական մեկնաբանությունն է արել համացանցում` խոստանալով երկար լռել:

«Թույլ տվեք մի բան էլ ասել ու երկար լռել….. որովհետև որոշել եմ մտքի պահք պահել…. միտքս , եթե մաքրվի արարքներս էլ կմաքրվեն……….. և այսպես………………………………………հարգելի իշխանություն, դու այսօր հաղթեցիր… հաղթեցիր գոտկատեղից ներքև խփելով, հաղթեցիր ուժով ու հարուստ լինելով, հաղթեցիր մի գուցե, ըստ քեզ, արդարացի և այլն……

Հարգելի ընդդիմություն, դու այսօր պարտվեցիր, քո չհամախմբվելու պատճառով, դավաճաններ փնտրելու պատճառով, հակառակորդիդ թերագնահատելուպատճառով, պարտվեցիր որովհետև օբյեկտիվորեն վիրավոր էիր և այլն…բայց ոչ ձեր հաղթանակն ,  հաղթանակ, ոչ էլ ձեր պարտությունն է պարտություն… սա մեր բոլորիս պարտությունն է… դուք ձեր, աբսուրդին հասնող քաղաքական պայքարով հոգեբանական տրավմա եք պատճառում հասարակությանը… մեզ ու ձեզ… այն ինչ, ձեր, իրար դեմ պայքարը, պետք է առողջացնի մեզ… ես այսօր երիտասարդ եմ, էներգիայով լեցուն… իմ պես նաև հազարավորներ… ժամանակը մեր դեմ է, վաղը մենք այդքան եռանդուն չենք լինի, որպեսզի զբաղվենք ստեղծարարությամբ… ափսոս ենք… մենք մեր էներգիան պետք է ծախսենք արժեք ստեղծելու վրա, ոչ թե դիմադիր ու ընդիմադիր խաղալու, կամ սոցցանցերում սրան նրան հայհոյելու վրա…

հարգելի Սերժ Սարգսյան , Դուք, հարգարժան Լևոն Տեր-Պետրոսյանից ստացել եք հանդիպելու առաջարկ…  դա շատ վեհ ու քաղաքակիրթ առաջարկ է… որպես քաղաքացի խնդրում եմ դրսևորել նույնքան վեհություն ու հանդիպել իր հետ… ու առանց անձնական ամբիցիաների ու իմիտացիայի … մանավանդ, որ իրար հետ անցել եք Հայատան ստեղծելու ճանապարհով… վստահ եմ , որ դա կողջունվի հասարակության տարբեր շերտերի կողմից և դուք կզգաք դրա արդյունավետությունը… նաև վստահ եմ, որ հանդիպման արդյունքում կձևավորվի այնպիսի շքեղ բանականություն, որ ժողովուրդը կհասկանա , որ իր զավակները հասունացել են ու տեր են նրան… ու բոլոր ուժերը կմիավորվեն ձեզ ՝ երկուսիդ… նոր որակի քաղաքականությամբ կզբաղվեք… արեք այդ խենթ բանը… նոր Հայաստան կստեղծենք…. նոր որակի… 21-րդ դարի… խնդրում եմ…»,-գրել է Հովհաննես Ազոյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ