14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Ջայնամը մեռնի, մեռնումա` մեռնի … »

«Ինձ ասում են` ինչ կլինի, եթե մեռնի թատրոնը: Ես էլ ասում եմ` ջայնամը մեռնի, մեռնումա` մեռնի, քանի որ սաղ կյանքը թատրոն է: Հարսանիքը թատրոն է, կնունքը թատրոն է, թաղումը թատրոն է: Էտ Ազգային ժողովը թատրոն չի` ինչա»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը:

Ծատուրյանը ցավ հայտնեց, որ մեր երկիրը վատ վիճակում է գտնվում. «Շատերը անգամ չարախնդում են, բայց մեր երկիրն է, ոնց կարելի է չարախնդալ: Ինձ օրինակ շատ է անհանգստացնում արտագաղթի ծավալները»,-ասաց:

Հումորի և նմանակման վարպետը անգամ ցավալի իրավիճակներում փորձում է ժպիտի տարր գտնել. «Ուրիշ երկրում էի, գրախանութում տեսա կանաչ, սիրուն ղուրան են վաճառում: Առա բերեցի տուն: Կինս ասեց` էս ինչի ես գնել: Ասեցի, որ սաղ մեր երկրից գնում են, առել եմ, որ երբ թուրքը գա ցույց տամ իրանց` մեզ չսպանեն…»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ