10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 19, 2015

Կնշանակվի նոր ընտրություն

  2015թ. մարտի 15-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի թվով 33 համայնքներում: Նշված համայնքներից 25-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 6 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ, իսկ երկու համայնքներում էլ` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Բոլոր համայնքերում միասին […]

Կարեւոր քննարկումներ են ընթանում

Հայաստանի հետագա տնտեսական աճը մեծապես պայմանավորված է ժամանակակից ուկենսունակ գիտելիքահենք տնտեսության զարգացմամբ, ուղղակի օտարերկրյա ներդրումներով և մի շարք այլ գործոններով, որոնցթվում է նաև նախորդ ժամանակաշրջանի տնտեսական գործունեությունից մնացած ժառանգության համարժեք տնօրինումը:  Մենք գիտակցում ենք, որ այս առումով կարևոր քննարկումներ են  ընթանում  ՀՀ կառավարությունում՝ գտնելու էներգետիկ ուարդյունաբերական ոլորտում տարիներ ի վեր գոյություն ունեցող մարտահրավերները լուծելու լավագույն ուղիները: Այս գործընթացում կառավարությանն աջակցելու համար Համաշխարհային բանկը համաձայնել է գտնել և ներգրավել մեծհարգանք վայելող ու միջազգային փորձառություն ունեցող խորհրդատվական ընկերություն, որը կգնահատի «Նաիրիտ» քիմիական գործարանի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակությունը: Նախատեսվող տեխնիկական ուֆինանսական վերլուծությունները, ինչպես նաև շրջակա միջավայրի հետ կապված հիմնական գնահատումը կտրամադրվեն ՀՀ կառավարությանը, որպեսզի վերջինս կարևոր որոշումներ կայացնի գործարանի ապագայի վերաբերյալ: «Կառավարության հետ մենք համաձայնության ենք եկել Համաշխարհային բանկի շրջանակում մոբիլիզացնել ավելի քան 110.000ԱՄՆ դոլար դրամաշնորհային միջոցներ հիշյալ փորձաքննության համար, որը մեր գործընկերոջ համար կապահովիվերլուծությունների այնպիսի որակ, որպիսին ակնկալվում է միջազգային ճանաչում ունեցող փորձագետներից, – պարզաբանեց Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Ի. Բեյլին: – Մենք հուսով էինք, որ աշխատանքները կմեկնարկենփետրվարի սկզբին, սակայն լրացուցիչ ժամանակ պահանջվեց, որպեսզի կարողանանք ներգրավել հնարավորինս լավագույնփորձագետներին»: Առաջին փուլի ընթացքում, որը կմեկնարկի փետրվարի 25ին և կտևի երկուսուկես ամիս, խորհրդատվական ընկերությունըքննության կառնի հետևյալ 4 տարրերը. ·  գլոբալ շուկայի ուսումասիրում այն ապրանքների մասով, որոնք գործարանը կարող է արտադրել. ·արտադրության տեխնիկատնտեսական հիմնավորվածության գնահատում՝ հիմնվելով առկա գործարանի վրա. ·արտադրության ֆինանսական կենսունակության գնահատում՝ հաշվի առնելով ծախսերի ընթացիկ կառուցվածքը, և ուժեղ ու թույլ կողմերի, հնարավորությունների ու ռիսկերի /SWOT/ վերլուծություն: Երկրորդ փուլում կիրականացվի «Նաիրիտի» գործունեությանը առնչվող շրջակա միջավայրի ուսումնասիրություն: «Նաիրիտի» հետ կապված այս վերլուծությունների կատարման ընթացքում Համաշխարհային բանկի կողմից կիրականացվիմոնիտորինգ ու որակի վերահսկում, սակայն կցանկանայինք հստակեցնել, որ վերլուծական աշխատանքներն իրականացվելու ենԷներգետիկայի ու բնական պաշարների նախարարի ղեկավարության ներքո՝ ՀՀ կառավարության ու Համաշխարհային բանկի համագործակցության շրջանակում:     

Կորցրեցին առաջնորդին

«Գագիկ Ծառուկյանի հրավիրած հանրահավաքը հղի էր բավականին անկանխատեսելի բացասական հետևանքներով, որոնք օրինակ մարտի 1-ի դեպքերն էին»,-կարծում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Սոցիոլոգի դիտարկմամբ` դա ոչ այնքան որոշում ընդունողների քաղաքական իմաստնությունն է, այլ այն հանգամանքը,  որ իշխանության գալու համար չի կարելի գնալ արյունահեղությունների: «ԲՀԿ-ն ոնց որ պառակտման շեմին է: ԲՀԿ-ն ունի երկու թև` մեկը ծայրահեղ հեղափոխականների թևն […]

Գրկել ու համբուրել է պաշտպանության նախարարի կնոջը /վիդեո/

Օրերս Պենտագոնի նոր ղեկավար Էշթոն Քարտերի կինը միանգամից երկու անգամ անհարմար իրավիճակում է հայտնվել լրագրողների առաջ: Նախ Ստեֆանին, ամուսնու առաջին աշխատանքային այցի ժամանակ երկրի պաշտպանության նախարարության շենք նրան ուղեկցելիս, իջել է մեքենայից ու բազմաթիվ տեսախցիկների առաջ վայր ընկել սառույցի վրա: Ապա, երբ ամուսնու հետ նույն օրը Ստեֆանին գնացել է Սպիտակ տուն, որտեղ պետք է տեղի […]

Գյուղնախարարությունից տեղեկացնում են

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հիշեցնում է, որ բույսերի պաշտպանության միջոցների ներմուծումը ՀՀ  տարածք երրորդերկրներից իրականացվում է մեկանգամյա լիցենզիայի առկայության դեպքում` համաձայն «ՀՀ մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման  և (կամ) ներմուծման լիցենզիաների և թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման: Երրորդ երկրներից […]

Սեյսմիկ իրավիճակից

Ս.թ. փետրվարի 12-ից մինչեւ 18-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3  բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Տարածաշրջանում. 3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ: Փետրվարի 13-ին 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Ահար քաղաքից 47 կմ դեպի հարավ: Մյուս երկուսը գրանցվել են փետրվարի 14-ին Թուրքիայի տարածքում,  3-4 բալ ուժգնությամբ՝ Վան քաղաքից […]

Տասնյակը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը, բայց …

ԱԺ մոնիտորինգի ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանն այսօր հրավիրված քննարկմանը նշեց, որ Ազգային ժողովի այս նստարջանի յուրահատկությունն արտահերթ նիստ հրավիրելն է եղել, որոնց թիվը յոթն է եղել: Նստաշրջանի ընթացքում ընդունվել է 133 օրենք, որն այդքան էլ շատ չէ: Մոնիտորինգի ուշադրության արժանի թեմաներից մեկը բացակայություններն են: Ամենաշատ բացակայող պատգամավորների տասնյակը ղեկավարում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Տասնյակում […]

«Հիմք ընդունելով Գորիկ Գուրգենիչի առաջարկը»` Հովիկ Աբրահամյանը հորդորեց ոստիկանապետին

Գործադիրն այսօրվա նիստին որոշեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրել 79 միլիոն 529 հազար դրամ, իսկ ոստիկանությանը՝ 5 միլիոն 9.7 հազար դրամ` մարտի 15-ի ՀՀ մարզերում տեղի ունեցող ընտրությունների պատշաճ կազմակերպման համար : Նախագիծը գործադիրի հավանությանը ներկայացրեց Արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց` ինչու է ընտրությունների […]

«Որ սերն իմ երկրում, ինչպես երկնքում՝ դառնա սրբություն … »

Երբ ցամաքն ամբողջ ջրից ազատեց,Երբ Արարիչը մարդուն արարեց, նրան կամք տվեց,Արարման հիմքում Սերը Նա դրեց,Երկնքից լուսե Սերն աստվածային, երկիր ուղարկեց,Արարածներին և Աստծո Բանը սիրով շաղախեց,Երկինք ու Երկրին Խոսքով Իր Օրհնեց: Լույս-հոգիները Խոսքը լսեցին,Ու մարմին առած երկիր սլացան՝Եվ Ընտրյալները Հայր Արարիչից պարգև ստացան՝Երկնային սերը այս երկրի վրա և երջանկացան: Ես որպես Ընտրյալ միշտ փառք եմ տալիս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի