14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Հիմք ընդունելով Գորիկ Գուրգենիչի առաջարկը»` Հովիկ Աբրահամյանը հորդորեց ոստիկանապետին

Գործադիրն այսօրվա նիստին որոշեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրել 79 միլիոն 529 հազար դրամ, իսկ ոստիկանությանը՝ 5 միլիոն 9.7 հազար դրամ` մարտի 15-ի ՀՀ մարզերում տեղի ունեցող ընտրությունների պատշաճ կազմակերպման համար :

Նախագիծը գործադիրի հավանությանը ներկայացրեց Արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց` ինչու է ընտրությունների համար տրվող գումարը պահուստային ֆոնդից հատկացվում, չէ որ բյուջեի կազման ժամանակ կառավարությունը տեղեկացրել է, որ այս տարի որոշ համայնքներում նախատեսված են ընտրություններ:

«Պահուստային ֆոնդի գումարները պետք է տրվեն չնախատեսված կարիքների համար, բայց չէ՞ որ մենք նախապես տեղյակ ենք եղել գալիք ընտրություններից»,- ասաց Աբրահամյանը և հորդորեց, որ այսուհետ նման հարցերը կառավարությունը պատշաճ ուշադրության արժանացնի: ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը նախագծի մասին սկսեց խոսել, սակայն քանի որ վերջինս առանց խոսափողի էր խոսում, լրագրողները հնարավորություն չունեին նրա խոսքը լսելու, սակայն Հակոբյանի խոսքին Հովիկ Աբրահամյանի արձագանքից պարզ դարձավ, որ վերջինս համաձայն չէ ոստիկանությանը հատկացվող գումարի չափի հետ:

«Հիմք ընդունելով Գորիկ Գուրգենիչի առաջարկը՝ ոստիկանության գոմարը կրճատել»,- Գորիկ Հակոբյանի խոսքին արձագանքեց Հովիկ Աբրահամյանը: Հակոբյանը տեղից կրկին արձագանքեց, ինչին ի պատասխան Հովիկ Աբրահամյանն ասաց. «Պարոն Հակոբյան, օրենքով իրենց լիազրությունն է՝ պետք է ապահովեն ընտրությունների ընթացքը: Դե ես ոստիկանապետին հորդորում եմ հրաժարվել այդ ֆինանսական օգնությունից»,- ասաց Աբրահամյանը: Որոշումն ընդունվեց: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ