Տասնյակը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը, բայց …

ԱԺ մոնիտորինգի ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանն այսօր հրավիրված քննարկմանը նշեց, որ Ազգային ժողովի այս նստարջանի յուրահատկությունն արտահերթ նիստ հրավիրելն է եղել, որոնց թիվը յոթն է եղել: Նստաշրջանի ընթացքում ընդունվել է 133 օրենք, որն այդքան էլ շատ չէ:
Մոնիտորինգի ուշադրության արժանի թեմաներից մեկը բացակայություններն են: Ամենաշատ բացակայող պատգամավորների տասնյակը ղեկավարում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Տասնյակում գերակշռողը ԲՀԿ խմբակցության պատգամավորներն են` Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանը, ՀՀԿ-ից Հերմինե Նաղդալյանը, ՀԱԿ-ից Հրանտ Բագրատյանը:
Լուսինե Վասիլյանի խոսքով` 2013 թվականի ապրիլի 13-ին ՍԴ-ն անդրադարձել էր ԱԺ-ի բացակայությունների խնդրին, սակայն ոչ մի լուրջ անդրադարձ սրան այս ընթացքւոմ չէր եղել խորհրդարանի կողմից, և միայն վերջին ներքաղաքական զարգացումներից հետո սրան ուշադրություն դարձրին:
«Իրավիճակը հերթական անգամ փաստեց, որ բացակայությունների խնդիրը դիտարկվում է իր քաղաքական բովանդակությամբ և ոչ թե իրավական, այն օգտագործվում է ըստ նպատակահարմարության»:
Ննստաշրջանի ամենաակտիվ պատգամավորն, ինչպես և նախորդին ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանն է, ամենադեմ քվեարկած պատգամավորը Նիկոլ Փաշինյանն է, ամենակողմ քվեարկածներում առաջատարն են ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանն ու Ռազմիկ Զոհրաբյանը:
Հարցերով ու ելույթներով օրենսդրական քննարկումների ժամանակ ամենաշատը հանդես են եկել ՀՀԿ-ականները, ուշագրավ է, որ ՀՀԿ-ն մեծամասնություն է:
Ծրագրի փորձագետներից Գոռ Աբրահամյանը հավելեց, որ իրենք արդեն առաջարկել են, որ բացակայությունների հարցը պետք է վերցնել ԱԺ նախագահի լիազորությունների սահմանից, քանի որ կամայական մոտեցումներ ցուցաբերելու հնարավորությունները մեծանում են, և պրոցեսները իրավական դաշտում չեն, այլ քաղաքական: