29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Որ սերն իմ երկրում, ինչպես երկնքում՝ դառնա սրբություն … »

Երբ ցամաքն ամբողջ ջրից ազատեց,
Երբ Արարիչը մարդուն արարեց, նրան կամք տվեց,
Արարման հիմքում Սերը Նա դրեց,
Երկնքից լուսե Սերն աստվածային, երկիր ուղարկեց,
Արարածներին և Աստծո Բանը սիրով շաղախեց,
Երկինք ու Երկրին Խոսքով Իր Օրհնեց:

Լույս-հոգիները Խոսքը լսեցին,
Ու մարմին առած երկիր սլացան՝
Եվ Ընտրյալները Հայր Արարիչից պարգև ստացան՝
Երկնային սերը այս երկրի վրա և երջանկացան:

Ես որպես Ընտրյալ միշտ փառք եմ տալիս Քեզ, Հայր Արարիչ,
Պարգևդ Հրաշք, հուր-սիրո տեսքով մարմին ստացավ՝ Միակն իմ
դարձավ,

…Ու հոգիս ցնծաց և ծիրից անցավ,
Հրաշք Խենթուկով, Խենթը հիացավ…
Կարկաչը սարից իջնող գետակի ձայնդ է հիշեցնում,
Արևակն արդար իր ծագման պահին քեզ է հիշեցնում,
Անձրևն ամառվա իր ծիածանով՝ ժպիտդ դյութիչ,
Լիալուսինը իր ողջ մեծությամբ՝ աչքերդ թովիչ,
Եվ սերն երկուսիս՝ լույս-աստվածային, հաղթեց խավարին:

Խնդրում եմ ես Քեզ՝ Օրհնյալ մեր Փրկիչ, Օծյալ, Միածին,
Որ սերն իմ երկրում, ինչպես երկնքում՝ դառնա սրբություն,
Թող երկրի վրա սերն հաղթանակի ու երկիրն ծաղկի,
Թող մարդիկ ժպտան, նրանց աչքերից սերը ճառագի,
Սերն աստվածային, երկրին անարդար հաղթանակ բերի,
Թող երկրի վրա Կամոքն Արարչի դժոխքն ի վերջո Դրախտի
վերածվի,
Որ ոսկե դարը մեր հազարամյա՝ լույս հավերժանա:

Հրաչյա Հարությունյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ