14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Գրկել ու համբուրել է պաշտպանության նախարարի կնոջը /վիդեո/

Օրերս Պենտագոնի նոր ղեկավար Էշթոն Քարտերի կինը միանգամից երկու անգամ անհարմար իրավիճակում է հայտնվել լրագրողների առաջ: Նախ Ստեֆանին, ամուսնու առաջին աշխատանքային այցի ժամանակ երկրի պաշտպանության նախարարության շենք նրան ուղեկցելիս, իջել է մեքենայից ու բազմաթիվ տեսախցիկների առաջ վայր ընկել սառույցի վրա:

Ապա, երբ ամուսնու հետ նույն օրը Ստեֆանին գնացել է Սպիտակ տուն, որտեղ պետք է տեղի ունենար Քարտերի երդման արարողությունը, նա եւս մեկ անգամ է խայտառակ եղել, հայտնում է “Звезда” հեռուստաընկերությունը:

Ամուսնու երդման արարողության ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջոն Բայդենը հանկարծակի գրկել է Ստեֆանիին: Մի քանի րոպե նրանք այդպես կանգնել են, իսկ Բայդենը մի քանի անգամ համբուրել է Ստեֆանիի գլուխը, ապա ականջին ինչ որ բան շշնջացել ու բաց է թողել կնոջը:

Երդման արարողությանը ներկա լրագրողներն, իհարկե ֆիքսել են այս պահը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ