14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Կորցրեցին առաջնորդին

«Գագիկ Ծառուկյանի հրավիրած հանրահավաքը հղի էր բավականին անկանխատեսելի բացասական հետևանքներով, որոնք օրինակ մարտի 1-ի դեպքերն էին»,-կարծում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Սոցիոլոգի դիտարկմամբ` դա ոչ այնքան որոշում ընդունողների քաղաքական իմաստնությունն է, այլ այն հանգամանքը,  որ իշխանության գալու համար չի կարելի գնալ արյունահեղությունների:

«ԲՀԿ-ն ոնց որ պառակտման շեմին է: ԲՀԿ-ն ունի երկու թև` մեկը ծայրահեղ հեղափոխականների թևն է, մյուսը իշխանամետ, կենտրոնամետ թևն է»,-ասաց Ադիբեկյանը:

Անդրադառնալով անցած նախագահական ընտրություններին` Ադիբեկյանը նշեց, որ ԲՀԿ-ն չաջակցեց Րաֆֆի Հովհաննիսյանին. « Երբ ընդդիմությունը հանդես եկավ միայն թամաշա դիտողների դերում, հիմա ասում են` եկեք միավորվենք: Ես դրանով բացատրում եմ, որ ԲՀԿ առաջնորդի բառապաշարում կային հեղափոխական կոչեր, դա արտահերթ ընտրություններ ու ժողովրդական ալիքի բարձրացում էր պահանջում»:

Ադիբեկյանի դիտարկմամբ` դեռ երկու ամիս կտևի մինչ ընդդիմության հիմնական ձևակերպումները պարզ դառնան. «Այս պահին Ծառուկյանի ռեյտինգը իջել է մինչև 30 տոկոս: Փաստն այն է, որ ընդդիմությունը կորցրեց իր առաջնորդին, որը միավորող դեր էր իր վրա ստանձնել»:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ