Կառավարությունը մեկնարկում է գյուղատնտեսության աջակցության ծրագիրը

Պետության կողմից գյուղացիական տնտեսություններին տրամադրվող աջակցության ծրագրերը կշարունակվեն նաեւ այս տարի։ Նախատեսվում է մատչելի գներով ինչպես սերմացուի, այնպես էլ դիզելային վառելանյութի եւ պարարտանյութերի մատակարարում։ Այդ առումով կառավարության այսօր կայացած նիստում ընդունվեցին մի շարք որոշումներ։ Ըստ այդմ, գործադիրը ստանձնեց գյուղատնտեսությանը տրամադրվող վառելանյութի, պարարտանյութերի եւ սերմերի գնային տարբերությունը մարելու պարտավորություն։ Կառավարությունը մտադիր է գյուղացիական տնտեսություններին դիզելային […]