10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 6, 2015

Եվրասիական միություն. Պուտինի պատասխանը ԵՄ-ին

Հայաստանը դառնում է Եվրասիական միության չորրորդ անդամը: Հայաստանի Հանրապետությունը վերջերս դարձավ չորրորդ երկիրը, որը միացավ Եվրասիական միությանը: Այս քիչ հայտնի կազմակերպությունը Վլադիմիր Պուտինի արձագանքն է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ի ոտնձգությանը, չնայած Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դեռևս 1994 -ին առաջ էր քաշել առևտրային դաշինքի գաղափարը, որը միավորելու էր Արևելյան Եվրոպայից Կենտրոնական Ասիա ընկած երկրները: Մաքսային միությունը, որը […]

Սեյրան Օհանյանն ընդունել է

Փետրվարի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար պարոն Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Լիչին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան – Մեծ Բրիտանիա և Հայաստան – ՆԱՏՕ երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: 

՛՛Գեղեցիկ դահլիճ էր, խոսք չկա, բայց թե ինչու է տրամադրում տենց անուշ քնի, անհասկանալի է՛՛

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան հանրագրում անդրադարձել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի երեկ հրավիրած խորհրդաժողովին. Երեկ տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի կազմակերպած ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի ՛՛դարակազմիկ՛՛ խորհրդաժողովը։ Ընդհանուր տպավորությունս ամփոփեմ մեկ նախադասությամբ՝ փուչիկ միջոցառում էր։ Ոնց էր երևում Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը. ոչ մի քաղաքական ուղերձ խորհրդաժողովը չէր պարունակում։ Իսկ դեմքերի ու […]

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է ՛՛Երաժշտություն հանուն խաղաղության՛՛ նախագծի մասնակիցներին

Փետրվարի 6-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարԿարեն Միրզոյանն ընդունել է ՛՛Երաժշտություն հանուն խաղաղության՛՛ միջազգայինբարեգործական նախագծի մասնակիցներին, ովքեր Արցախ են ժամանել Հարավային Կովկասումշրջագայության շրջանակներում: Հանդիպման ընթացքում երաժիշտները ներկայացրել են նախագծի նպատակները՝ նշելով,որ հետկոնֆլիկտային գոտիներում բարեգործական համերգների ու վարպետության դասերիմիջոցով իրենց ներդրումն են ունենում խաղաղության ամրապնդման գործում: Կարեն Միրզոյանն իր հերթին նշել է, որ արվեստը չի ճանաչում սահմաններ և ընդգծելքաղաքական ու կրոնական տարբեր հայացքների տեր մարդկանց համախմբմանն ուղղված նմաննախագծերի կարևորությունը:

Չենք ուղարկում՝ միջամտելու Ղարաբաղի ներքաղաքական իրավիճակին /վիդեո/

”Քաղաքական ուժերը բավական պասիվ են, քանի որ լավ են հասկանում տեղի ունեցածը՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով Բերձորի դեպքերից: Նա նշեց, որ այսօր էլ Ղարաբաղում պատգամավորական խումբ կա: ՛՛Բայց չենք ուղարկում՝ միջամտելու Ղարաբաղի հանրապետության ներքաղաքական իրավիճակին, կամ մեկ պետության մարդիկ գնան մեկ այլ պետության ներքաղաքական խնդիրներին խառնվե՞ն՛՛: Բաղդասարյանն անդրադարձավ նաև […]

Գոգենի “Երբ դու կամուսնանաս” կտավը դարձել է աշխարհի ամենաթանկ նկարը /ֆոտո/

Իմպրեսիոնիստ Պոլ Գոգենի “Երբ դու կամուսնանաս” կտավը վաճառվել է ռեկորդային բարձր գնով` 300 միլիոն դոլարով: Այն դարձել է աշխարհի ամենաթանկ կտավը, տեղեկացնում է Российская газета-ն: Նկարը վաճառվել է Qatar Museums ընկերությանը:

Նոր Նորքում նռնակի պայթյունից տուժած երեխայի վիճակը ծանր է

Նոր Նորքի 9-րդ զանգվածի 17-րդ շենքի  բնակարաններից մեկում նռնակի պայթյունից տուժած կինը, որը հավանաբար երեխայի դայակն է, և երեքամյա երեխան տեղափոխվել են ՛՛Սուրբ Գրիգոր Լուսավորիչ՛՛ հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունք: Henaran.am-ի հետ զրույցում հիվանդանոցի ընդունարանից հայտնեցին, որ երեխայի վիճակը ծանր է:  Նշենք, որ ոստիկանների ձեռնարկած արագ և անհետաձգելի  միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է […]

՛՛Ագենտնե՞ր՛՛, թե՞ ԲՀԿ-ականներ.ովքեր էին Ծառուկյանի թիկունքում /վիդեո/

՛՛Լավ բան կազմակերպելը միշտ էլ ցանկալի է ու մենք միշտ էլ անելու ենք, բայց սա իշխանության վարած քաղաքականության հետևանքով առաջացած ընդզվում էր, ու մենք միշտ էլ իրենց իրավունքների համար պայքարող մարդկանց կողքին ենք լինելու՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Նշենք, որ խոսքը ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքի պայքարի մասին է, երբ պայքարողների […]

Վիճաբանության ժամանակ ամուսինը պայթեցրել է նռնակը. կան տուժածներ

Փետրվարի 6-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման  կենտրոնից Նոր Նորքի բաժնում  հաղորդում է ստացվել, որ իրենց է ահազանգել մի քաղաքացուհի և հայտնել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի 17-րդ շենքի  բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունենում, և  հնարավոր է, սպանություն է կատարվել: Անմիջապես նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1969 թ. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի