12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Նոր Նորքում նռնակի պայթյունից տուժած երեխայի վիճակը ծանր է

Նոր Նորքի 9-րդ զանգվածի 17-րդ շենքի  բնակարաններից մեկում նռնակի պայթյունից տուժած կինը, որը հավանաբար երեխայի դայակն է, և երեքամյա երեխան տեղափոխվել են ՛՛Սուրբ Գրիգոր Լուսավորիչ՛՛ հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունք: Henaran.am-ի հետ զրույցում հիվանդանոցի ընդունարանից հայտնեցին, որ երեխայի վիճակը ծանր է: 

Նշենք, որ ոստիկանների ձեռնարկած արագ և անհետաձգելի  միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել  նշված հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող , 1963 թ. ծնված  Մելիք Գալստյանը: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ