10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 6, 2015

Քննարկվեցին ՛՛Հայոց ցեղասպանություն՛՛ թեմայով անվանակարգերում ներկայացված հայտերը

 Փետրվարի 6-ին ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստում քննարկվեցին «Հայոց ցեղասպանություն» թեմայով անվանակարգերի համար դիմած հասարակական կազմակերպությունների հայտերը։ Հանձնաժողովի անդամները, քննարկելով ծրագրերը, ընդգծեցին, որ դրանք պետք է համապատասխանեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ոգուն։ Հայտերի ընտրության հարցում հաշվի են առնվելու, թե ինչ թիրախային խմբի հետ են […]

Դեռ շատ բաներ հայտնի չեն արցախյան պատերազմից /վիդեո/

՛՛Արաբո՛՛ ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը ոչ գովերգում է ՛՛Նախախորհրդարանի՛՛՝ Արցախ գնալու քայլը, ոչ էլ քննադատում է: ՛՛Դա իրենց գործն է՛՛,-լրագրողների հետ զրույցում ասաց նա: ՛՛Բայց որ այդտեղ միտումներ կար՝ նրանց ծեծի ենթարկելու, դա փաստ է՛՛,-նկատեց նա: Դիտարկմանը, որ նրանց զգուշացվել է չգնալ Արցախ, Եղիազարյանն ասաց, որ ոչ ոք չի կարող ասել, որ Արցախի ժողովուրդը հարյուր […]

Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Երկօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջին նիստին: Մինչ նիստի օրակարգային հարցերի քննարկումը ելույթով հանդես են եկել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարները: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, դիմելով նիստի մասնակիցներին, ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կողմնակից է եղել  ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, […]

Ձմռան ցրտին ստիպված էինք ռուսական զորքի հետ նահանջել

Խաչատուր Գրիգորյանի վկայությունը 7 օգոստոսի 1916թ., Հին Նախիջևան Խաչատուր Գրիգորյանը Սալմաստի Մահլամ գյուղից էր, ուր հաստատվել էր 25 տարի առաջ քրդական բռնություններից փախչելով: Հերթական անգամ թուրք-քրդական վայրագություներից խուսափելու համար ձմռան ցրտին ստիպված էին ռուսական զորքի հետ նահանջել:, գրում է armeniangenocide100.org-ը: 300 տուն ունեցող գյուղում միայն 250 մարդ է մնացել: Նրանք էլ սպանվել են տեղ հասած […]

Կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներից մահացել է

Փետրվարի 5-ին, ժամը 22.45-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Փարաքար գյուղի Բաղրամյան փողոցում սպանություն է տեղի ունեցել: Մեկնած օպերատիվ խումբը Փարաքար գյուղի Բաղրամյան փողոցի տներից մեկի ննջասենյակում հայտնաբերել է տանտիրուհու՝ 1964 թ. ծնված Անահիտ Զաքևոսյանի դիակը` կտրող-ծակող գործիքից ստացած բազմաթիվ վնասվածքների հետքերով:Կատարվում է քննություն: 

Թուրքիայում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանը` հայկական հարցի մասին

Թուրքիայում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ջոն Բասսը մասնակցել է առաջին հեռուստառեպորտաժին, որտեղ պատասխանել է տարբեր հարցերի, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության 100 ամյակի վերբերյալ, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: Թուրքական NTV-ի հաղորդավարը, հիշեցնելով նախորդ տարիներին Օբամայի՝ ելույթներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ գործածած «Մեծ եղեռն» եզրույթը, դեսպանից հետաքրքրվել է, թե արդյո՞ք այդ դիրքորոշման մեջ այս տարի փոփոխություններ են ակնկալվում: […]

Հռչակագրի ուղերձն այն չէ. Ռ. Հակոբյան /վիդեո/

՛՛Չկա մեկը, մի հայ, որ իսկապես շահագրգռված չլինի, որ մենք այս տարելիցը ճիշտ չօգտագործենք՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ խոսելով ցեղասպանության հռչակագրի մասին: Ըստ նրա՝ հռչակագիրը չունի ուղերձ, իսկ եթե ունի, այն ուղերձը չի, որ այսօր պետք է հղենք աշխարհին: Հակոբյանը նշեց, որ բոլոր դեպքերում դեռ ուշ չէ՝ գործնական քայլերի անցնելու:

Ստորագրվել է ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համաձայնագիր

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 5-ին ստորագրվել է ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար ՀՀ կառավարությանը վարկ տրամադրելու մասին համաձայնագիր: Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրել է ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը, ռուսական կողմից՝ ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը:

Տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

ՀՀ ՊՆ վարչական համալիրում փետրվարի 6-ին կայացել է մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նիստին մասնակցել են միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը, հանձնաժողովի կազմում ընդգրկված գերատեսչական տարբեր կառույցների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում քննարկվել է մարտական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի