02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Վիճաբանության ժամանակ ամուսինը պայթեցրել է նռնակը. կան տուժածներ

Փետրվարի 6-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման  կենտրոնից Նոր Նորքի բաժնում  հաղորդում է ստացվել, որ իրենց է ահազանգել մի քաղաքացուհի և հայտնել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի 17-րդ շենքի  բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունենում, և  հնարավոր է, սպանություն է կատարվել:

Անմիջապես նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1969 թ. ծնված Անահիտ Խ.-ի ամուսինը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ձեռքին եղած նռնակը պայթեցրել է, ինչի հետևանքով Անահիտ Խ.-ն և 2011 թ. ծնված Է. Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանների ձեռնարկած արագ և անհետաձգելի  միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել  նշված հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող , 1963 թ. ծնված  Մելիք Գալստյանը: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ