11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

՛՛Ագենտնե՞ր՛՛, թե՞ ԲՀԿ-ականներ.ովքեր էին Ծառուկյանի թիկունքում /վիդեո/

՛՛Լավ բան կազմակերպելը միշտ էլ ցանկալի է ու մենք միշտ էլ անելու ենք, բայց սա իշխանության վարած քաղաքականության հետևանքով առաջացած ընդզվում էր, ու մենք միշտ էլ իրենց իրավունքների համար պայքարող մարդկանց կողքին ենք լինելու՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Նշենք, որ խոսքը ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքի պայքարի մասին է, երբ պայքարողների մեջ նկատվել էին ԲՀԿ անդամներ: Այս շարժումը կապվեց ԲՀԿ-ի հետ:

Ինչ վերաբերում է երեկվա խորհրդաժողովում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մոտ նստած երիտասարդներին, ովքեր Ախալքալաքի ՛՛գնդից՛՛ են, ովքեր 2013թ. մարտ-ապրիլին Րաֆֆի Հովհաննիսիյանի BAREVOLUTION-ի ժամանակ խոչընդոտում էին ԲՈՒՀ-երում ազատատենչ ուսանողների դասադուլերի կազմակերպմանը, ապա Մարգարյանն ասաց, որ ժողովը ազատ ու բաց է եղել: ՛՛Գրեթե բոլորն, ովքեր հայտ են ներկայացրել համաձայնություն են ստացել մասնակցելու՛՛: Նա վստահեցրեց, որ անձանց չեն ճշտել:

Իսկ այն, որ նրանք հենց Ծառուկյանի մոտ էին նստած, պատգամավոր Միքայել Մելքումյանը բացատրեց այսպես. ՛՛Դահլիճը կլոր էր՛՛: Պատգամավորները չեն կարծում, որ նրանք ՛՛ագենտներ՛՛ են եղել:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ