27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայկազին սպանել են անկողնում

՛՛Հայկազ Բարսեղյանի սպանության հետ կապված պատժի ձևերը՝ հեռացնել աշխատանքից Ռազմական ինստիտուտի ղեկավարությանը, ոչ համարժեք են: Բարսեղյանին սպանել են անկողնում և նրա հետ նույն սենյակում գտնվող կուրսանտները անգամ ծպտում չեն հանում: Սա նշանակում է, որ ոչ կանոնադրական հարաբերությունները գերակշռում են այդ կրթական հաստատությունում՛՛,-այսօր կայացած քննարկմանը նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Սաքունցը տեղի ունեցած բռնությունը կապում է համակարգի հետ: Ըստ նրա` պատճառն այն էր, որ այդ մի քանի տղաները ինստիտուտի ՛՛նայողներն՛՛ էին և գտնվում էին արտոնյալ վիճակում: Սաքունցի փոխանցմամբ` սենյակի մյուս զինվորները, որոնք ապագա սպաներ են պարզապես վախեցել են:

 ՛՛Կան համակարգային խնդիրներ: Պետք է ոչ միայն մարդկանց ազատել աշխատանքից, այլև հարուցել քրեական գործ՛՛,-հավելեց Սաքունցը:

ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մասամբ է համաձայն Սաքունցի հետ: Հովհաննիսյանը գտնում է , որ իրավապաշտպանը պարզապես լավ տեղեկացված չէ:

՛՛Գլոբալ առումով Ռազմական ինստիտուտում սարսափելի դեպքը շատ խորը հետևությունների է հանգեցնում: Կլինեն պաշտոնանկություններ և փոփոխություններ: Նույն սենյակում այլ մարդիկ չեն եղել: Հանցագործություն կատարողները այդ ննջարանում քնողներն են: Զինված ուժերում 2014 թվականին ոչ կանոնադրական հարաբերությունների վրա մահվան դեպքերը 60% կրճատվել է: Հիմա շատ բան չեմ կարող ասել, քանի գործը քննության փուլում է՛՛,-ասաց Հովհաննիսյանը:

՛՛Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների՛՛ ՀԿ-ի նախագահ  Հայկուհի Հարությունյանի խոսքով` եթե համեմատենք 2009-ի 2013 թվականին ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում իրավունքների խախտման դեպքերը, մահվան դեպքերի քանակը կրճատվել է: Զինված ուժերում մենք հիմա խնդիր ունենք կարգապահության ոլորտում սպայական կազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացման առումով:

Արթուր Սաքունցը որպես օրինակ նշեց մի քանի դեպքեր, երբ զինվոր է մահացել, սակայն լիարժեք նախաքննություն չի իրականացվել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ