06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Շարունակում են

ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը շարունակում են համագործակցությունը: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցներին ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ինչու չեն համագործակցում այս երկու կուսակցությունները՝ հաշվի առնելով, որ նույն քաղաքական օրակարգն ունեն:

՛՛Մենք շարունակում ենք համագործակցել ընդդիմությունը ներկայացնող բոլոր քաղաքական ուժերի հետ: Ես կարևորում եմ մեր առաջնորդների հանդիպումներն ու համագործակցությունը, մեզ հաջողվեց այս ամիսների ընթացքում աշխատանքային խումբ ձևավորել չորս քաղաքական ուժերի մասնակցությամբ՛՛,-ասաց Մարգարյանը:

Նա նշեց, որ չորս քաղաքական ուժերով՝ ՕԵԿ, ԲՀԿ, ՛՛Ժառանգություն՛՛, ՀԱԿ, Ընտրական օրենսգրքի վերաբերյալ նախագծի նոր փաթեթ են մշակել, որը քննարկվում է մասնագետների կողմից: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ