14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

՛՛Այս տեքստը Գալուստ Սահակյանը չի գրել, առանց վիրավորելու՛՛ /վիդեո/

՛՛Ես կարծում եմ, որ այս տեքստը Գալուստ Սահակյանը չի գրել: Ես վիրավորելու համար չեմ ասում, սա նրա արտահայտությունները չէին՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն՝ արձագանքելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:  

Նշենք, որ ԱԺ նախագահը արձագանքելով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ուղերձին` ասել է. ՛՛Առաջին տպավորությունս այն է, որ, ինչպես հանրությանն է ներկայանում՝ ՛՛գործի մարդ՛՛ ԲՀԿ ղեկավարին հրամցրել էին շատ բառերով բեռնած, դժվարընթեռնելի մի նյութ, որի տրամաբանական կառուցվածքը կաղում էր, իսկ ներքին հակասությունները աղաղակող էին: Տպավորություն ստացա, որ մի քանի հոգի են աշխատել ու մեխանիկորեն կպցրել իրար՛՛:

Մարգարյանը կնախընտրեր ցանկացած քաղաքական գործչի կամ անձի հետ բանավեճի մտնել ելույթի բովանդակության շուրջ: Ինչ վերաբերում է ելույթում եղած հակասություններին, ապա ԲՀԿ պատգամավորի խոսքով` իրենք էլ ամեն մի նիստում հակասություն են տեսնում ԱԺ նախագահի գործելակերպի ու օրենքի մեջ:

Ինչ վերաբերում է հանրահավաքներին, պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ ժամանակացույցը կորոշվի եռյակի առաջնորդների ձևաչափով, սպասեցնել չի տա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում՝:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ