12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2015

Մի հատ էլ ճակատը չպաչե՞մ. տուժողը Վարդան Պետրոսյանին /ուղիղ/

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է դերասան Վարդան Պետրոսյանի դատավարությունը:  Պետական մեղադրողը դատարանին միջնորդել է Պետրոսյանին դատապարտել 6 տարի 6ամիս ազատազրկման, 3 տարի զրկելով ավտոմեքենա վարելու իրավունքից: Պաշտպաններն արդեն հնչեցրել են իրենց ճառերը, ինչպես նաեւ ամբաստանյալն սկսել է իր վերջին խոսքը: Կլինեն նաեւ ռեպլիկներ: Անցած նիստում Վ. Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդեց քրեական գործ […]

՛՛Բաքուն իր զինվորներին դիտում է որպես համակարգչային վիրտուալ զինվորիկներ՛՛

”Ադրբեջանի ղեկավարությունը փակուղի է տարել իր երկիրը իր քաղաքականությամբ ու հիմա փորձում է դուրս գալ իրավիճակից”,-հայտարարեց ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը: Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանը միջազգային հարթակներում հայտարարում է հակաահաբեկչական պայքարի կարևորության մասին, Նալբանդյանն արձագանքեց այսպես. ”Գիտեք, որ տասն անգամ հալվա ասես, դրանից քաղցր չի դառնա”:  Ըստ նախարարի՝ Ադրբեջանում սաստկանում են հետապնդումները, բռնությունները քաղաքական ընդդիմախոսների, քաղաքացիական […]

Ուորլիքն ու Մամեդյարովը կհանդիպեն

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում գրել է, որ Լեհաստանում պատրաստվում է հանդիպել  Ադրբեջանի արտգործնախարար Էլդար Մամեդյարովի հետ: “Քննարկելու ենք հրադադարի հարցը և հետագա քայլերը: Առաջընթացն անհրաժեշտություն է”,- գրել է Ուորլիքը:

Առանց տեղումների

Հունվարի  27-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ եւ մառախուղ: Հունվարի  26-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արեւմտյան` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը արեւելյան շրջաններում կբարձրանա 3-4 աստիճանով, 27-ի գիշերը ամենուրեք կբարձրանա 4-6 աստիճանով:Հ ունվարի 26-ին, , 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-ի գիշերը ակնկալվում են տեղումներ:

Գետի՛նը պետք է մտնեք. թուրք քաղաքագետը՝ ՀՀ նախագահին ուղղված հրավերի, Ալիեւի մասին.artsakhpress.am

Թուրք հայտնի քաղաքագետ, Radikal պարբերականի սյունակագիր Բասքըն Օրանը թերթի իր սյունակում քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Թուրքիա հրավիրելու համար: “Գետի՛նը պետք է մտնեք: Լավ, այդ մարդկանց ցավերը չտեսնելու ենք տալիս, գոնե չծաղրենք: Էրդողանն այդ խայտառակության վրա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Ապրիլի […]

Սա երկար ձգձգվող պատերազմ է

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով հայ-ադրբեջանական հարաբերություններում լարվածության սրացման մասին, նշել է, որ դա մի քանի պատճառ ունի: Նա նշել է նաեւ, որ սահմանին տիրող լարված իրավիճակը կանխատեսելի էր: Քաղաքագետն իբրեւ լարվածության առաջին պատճառ նշել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: “2014 թվականի վերջը եւ 2015 թվականի սկիզբը բավական ինտենսիվ էին ադրբեջանա-թուրքական ամենաբարձր […]

Հայաստան կայցելի Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը

Ս.թ. հունվարի 26-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով երկօրյա այցով Հայաստան կժամանի Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Մոհամադ Ջավադ Զարիֆին կընդունի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախատեսված է Իրանի արտաքին գործերի նախարարի հանդիպումը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի և Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Հունվարի 27-ին տեղի կունենան Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, […]

Աստված չանի, որ ռուսական կողմը պահի մեր երկիրը. ՀՀԿ պատգամավոր

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի նախագահ  Հովհաննես Սահակյանի դիտարկմամբ, ադրբեջանական կողմը տարին ակտիվ է սկսել, ինչը պայմանավորված է ներքին եւ արտաքին գործոններով: “Գիտենք, թե Ադրբեջանում ինչպիսի իրավիճակ է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության հարցերում, մարդիկ են ձերբակալում եւ այլն: Շատ կարեւոր հանգամանք է արտաքին գործոնը. մենք հունվարի 1-ից արդեն ԵՏՄ անդամ ենք, եւ Ադրբեջանը, […]

“Ճառ ասի, թե զանգ կախի”

՛՛Ղարաբաղյան-ադրբեջանական սադրանքների վերաբերյալ դիվանագիտական արձագանքը տարբեր դրսևորումներ ունեի: Դա կարող է լինել ԱԳ նախարարի հրապարակավ հայտարարությամբ , այլ բարձրաստիճան այրերի, արտերկրում ներկայացված դիվանագետների կողմից կամ այդ արձագանքը կարող է լինել տարբեր հանդիպումների ժամանակ, եթե հրատապ են, հեռախոսարույցների միջոցով՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու նախարարությունը այս օրերին չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԴեկտեմբերիՓետրվարի