12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2015

Պերմյակովը հանցակից ունի՞ /վիդեո/

Շրջանառվող վարկածի համաձայն` Գյումրիում Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը միայնակ չի գործել: Տարածված խոսակցությունների համաձայն` հունվարի 12-ին ռազմաբազան լքել են 6 զինծառայողներ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը` չհերքելով եւ չհաստատելով տարածված վարկածը: Փոխոստիկանապետը հայտնեց, որ նախաքննության ընթացքում տարբեր […]

Զինծառայողներ Կարեն Գալստյանը և Արտակ Սարգսյանը նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել են մեդալներով

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնազոհության համար N զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով: Նույն զորամասի շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

Ավտոբուսային երթուղիներում իրականացվում են ուղեգծերի վերանայման աշխատանքներ

Մայրաքաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի որոշակի ուղեգծերում նկատվող ուղևորահոսքի նվազումով պայմանավորված՝ ավտոբուսային երթուղիներում իրականացվում են ուղեգծերի վերանայման և շտկման աշխատանքներ: Վերոնշյալով պայմանավորված`սույն թվականի հունվարի 26-ից որոշ երթուղիներից օգտվող քաղաքացիներն այսուհետ կսպասարկվեն տվյալ երթուղուն զուգահեռ գործող այլ երթուղիներից: Ըստ այդմ, մասնավորապես թիվ 11 երթուղուց օգտվողները Գաջի գործարանից մինչև «Փեթակ» տոնավաճառ ընկած ճանապարհահատվածը կարող են տեղափոխվել թիվ 18 […]

Պերմյակովը խղճուկ վիժվածք է. փոխոստիկանապետը պարզաբանեց /վիդեո/

Հայաստանի ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը Գյումրիում Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին տեսել է դեմ առ դեմ, սակայն հարցեր չի տվել, քանի որ նպատակահարմար չի համարել: ՛՛Գլուխը կախ հիմարացած վիճակում էր: Պերմյակովը խղճուկ վիժվածք է, տականք, ստահակ, ոչնչություն՛՛,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասաց Հունան Պողոսյանը: Փոխոստիկանապետը նշեց, որ նախաքննությանը առնչվող […]

Ահաբեկչուհուն փոխանակել ԻՊ գերու հետ /վիդեո/

Ճապոնիայի իշխանությունները դիտարկում են “Իսլամական հանրապետություն” խմբավորման կողմից առեւանգված գերու եւ հորդանանյան բանտում գտնվող ահաբեկչուհու հնարավոր փոխանակումը, հայտնում է RT-ն: Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն: “Մեզ համար առաջնայինը մարդկային կյանքն է, այդ պատճառով մենք այժմ Հորդանանի հետ բանակցություններ ենք վարում”,- ասել է նա: Հարկ է նշել, որ ավելի վաղ ԻՊ անդամները հայտարարել […]

Տղերքից յուրաքանչյուրի կյանքի համար ադրբեջանցիները թանկ են վճարելու. Սերժ Սարգսյան/վիդեո/

ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի և հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին: Մինչ զեկույցներին անցնելը, նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի սահմաններն արիաբար պաշտպանելու ժամանակ զոհված մերօրյա հերոսների և արցախյան ազատամարտի տարիներին իրենց կյանքը զոհաբերած […]

Ալիևի հիշողությունը շատ կարճ է. ՀՀ-ը դիմել է ՀԱՊԿ-ին

 ՛՛ՀԱՊԿ-ին էլ ենք տեղեկացրել, ԵԱՀԿ-ին էլ ենք տեղեկացրել, ՄԱԿ-ի տարբեր կառույցներին էլ ենք տեղեկացրել և անհապաղ մշտապես տեղեկացնում ենք, երբ սադրանքներ են լինում, ինչ-որ գործողություններ, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը, վտանգ հանդիսանալ իրավիճակին”,-այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք դիմել են ՀԱՊԿ-ին, քանի որ հակառակորդը կրակում է խաղաղ բնակիչների վրա: […]

172 զանգ՝ թեժ գծով

Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող “թեժ գծերի” հեռախոսահամարներով բարձրացվող հարցրերի եւ դրանց տրվող պատասխանների հետ կապված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ստացվել է 172 հեռախոսազանգ: “Թեժ գծերով” բարձրացված հարցերից պատասխանվել եւ լուծում է ստացել 130-ը, 42 հարց դեռեւս կատարման ընթացքում է: Հայոց բանակի […]

՛՛Մենք այլևս չենք ընդունում հայրենի կառավարությանը՛՛ /վիդեո/

Կառավարության շենքի մոտ արդեն մի քանի ժամ է, հավաքված են տարբեր տոնավաճառների աշխատակիցներ: Նրանք պահանջում են վարչապետի հետ հանդիպում: Կառավարության դիմում-բողոքների և քաղաքացիների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը առաջարկեց 10 հոգուց բաղկացած պատվիրակություն կազմել, որը կարող է հանդիպել վարչապետի հետ: Քաղաքացիները չհամաձայնեցին:   Բողոքավորները շարունակում են բարձրաձայն վանկարկել ՛՛վարչապետ, իջիր՛՛: Տղամարդկանցից մեկն էլ բարձրախոսով հայտարարեց`եթե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԴեկտեմբերիՓետրվարի