12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2015

ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող դրամաշնորհային մրցույթին դիմել է 72 ՀԿ. ակտիվ են մարզային ՀԿ-ները

Հունվարի 26-ին տեղի ունեցավ ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում բացվեցին մրցույթին դիմած հասարակական կազմակերպությունների հայտերը, հրապարակվեցին հայտատու կազմակերպությունների անունները։ Դրամաշնորհ ստանալու համար դիմել է 72 հասարակական կազմակերպություն։ Հայտատուներից 14-ը դիմել են վերարտադրողական առողջությանը վերաբերող, 15-ը՝ մերօրյա հերոսների փառաբանմանն ուղղված, 43-ը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող […]

Ըստ Հունան Պողոսյանի , որոշ լրատվամիջոցներ նենգաբար փոխել են Երանոսյանի խոսքը /վիդեո/

 Ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ  Հունան Պողոսյանը  այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ  Ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի այն հայտարարությանը , թե Գյումրիում անցկացված ակցիայի մասնակիցների 80%-ը խմած է եղել. ՛՛Ոստիկանության կողմից արդեն պարզաբանվել է, թե ինչ է նկատի ունեցել: Պարոն Երանոսյանը կարծիք է հայտնել այն մարդկանց մասին, ովքեր քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ և […]

Սայլը թոզ փչելով՝ առաջ չես քաշի. Նալբանդյանը՝ Դավութօղլուին /վիդեո/

”Հարց է առաջանում, թե ինչու Դավութօղլուն կամ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ սպասեցին 2015-ին, որ Հրանտ Դինքի մասին հայտարարություն անեին, ինչու մահվան 7-րդ, 6-րդ, 2-րդ, 5-րդ տարեդարձների կապակցությամբ որևէ հայտարարություն չեղավ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանն՝ արձագանքելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին: Նշենք, որ վերջինս դիմել էր հայերին՝ ասելով, որ  պատերազմի պայմաններում Թուրքիան ստիպված է […]

Գիշերային վիճաբանություն՝ առանց ցանկապատի

Հունվարի 20-ին, ժամը 08.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1989 թ. ծնված Էմիլ Ե.-ն և հայտնել, որ վնասվածքներն ստացել է ցանկապատն անցնելիս վայր ընկնելու հետևանքով: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հունվարի 20-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Ստեփանավանի քաղաքային այգում Էմիլ Ե.-ի և նրա ընկերոջ` 1990 թ. ծնված […]

Ինչպե՞ս հավատալ, որ Viva-Cell-MTS-ը Հայաստանի առաջատար բջջային օպերատորն է. բաց նամակ Ռալֆ Յիրիկյանին

Լրագրող Արման Ղարիբյանը Ֆեյսբուքի իր էջում բաց նամակով դիմել է ՎիվաՍելի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին: “Հարգելի պարոն Յիրիկյան, ես՝ Արման Ղարիբյանս, 2007 թ.-ից Viva-Cell-ի բաժանորդն եմ, 8 տարի շարունակ տնօրինել են 0931290## հեռախոսահամարը: Անցյալ տարվա օգոստոսին ես վերաթողարկել եմ իմ հեռախոսահամարի քարտը, քանի որ կորցրել էի այն: 2015 թ.-ի հունվարի 26-ին իմ հեռախոսահամարի սպասարկումը ժամանակավորապես […]

Մահացել է հանրահայտ երգիչ Դեմիս Ռուսոսը /վիդեո/

Այսօր 68 տարեկան հասակում մահացել է հույն հայտնի երգիչ եւ երաժիշտ Դեմիս Ռուսոսը, հայտնում է  ТАСС գործակալությունը: Վերջին շրջանում երգիչն ապրում էր թե Հունաստանում, թե Ֆրանսիայում, որտեղ Փարիզի մերձակայքում տուն ուներ: Երգչի մահվան պատճառն առայժմ չի հաղորդվում:

Մայրաքաղաքում ծնվել է 431 երեխա` 224տղա և 189 աղջիկ

Հունվարի 16-ից 22-ն ընկած ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 42187 քաղաքացի: Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4446 կանչ. հիվանդանոց է տեղափոխվել 812 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները, և տարաբնույթ վնասվածքները:  Հունվարի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 431 երեխա` 224 տղա […]

Բանակի օրվա առթիվ Երևանի կրկեսը Հայրենիքի պաշտպաններին կողջունի մարտական դիրքերում

Բանակի օրվա առթիվ Երևանի կրկեսը նախաձեռնել է արտագնա ելույթների շարք՝ Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ սահմանները պաշտպանող մեր զինվորականների համար: Նոյեմբերյանի, Բերդի, Իջևանի, Ճամբարակի, Քարվաճառի տարածաշրջաններում իրենց ծառայությունն իրականացնող հայրենիքի պաշտպանների համար կրկեսի արտիստները բազմաժանր ու զվարճալի ծրագիր են պատրաստել: Հատկանշական է, որ մեր կրկեսի արտիստները ելույթներ են ունենալու ոչ միայն զորամասերում, այլև մտադիր են ուրախացնել […]

Հրաժարվել ենք ծեծից և խոշտանգումներից.Հունան Պողոսյան/վիդեո/

Նախորդ տարի Հանրապետությունում ապահովվել է կայուն օպերատիվ վիճակ, ինչի արդյունքում գրանցված հանցագործությունների թիվը նվազել 787 դեպքով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, ում խոսքով 2014-ին աճել է առանձնապես ծանր հանցագործությունների թիվը: ՛՛Դա հիմնականում պայմանավորված է սպանության, սպանության փորձերի, իրացման նպատակով թմրանյութերի ապօրինի շրջանառության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի թվաքանակի աճով: Դրական միտում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԴեկտեմբերիՓետրվարի