10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ըստ Հունան Պողոսյանի , որոշ լրատվամիջոցներ նենգաբար փոխել են Երանոսյանի խոսքը /վիդեո/

 Ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ  Հունան Պողոսյանը  այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ  Ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի այն հայտարարությանը , թե Գյումրիում անցկացված ակցիայի մասնակիցների 80%-ը խմած է եղել. ՛՛Ոստիկանության կողմից արդեն պարզաբանվել է, թե ինչ է նկատի ունեցել: Պարոն Երանոսյանը կարծիք է հայտնել այն մարդկանց մասին, ովքեր քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ և կռվի բռնվել նրանց հետ: Երբ դատախազության մոտ ակցիա է եղել, պարոն Երանոսյանն այնտեղ չի եղել և ինքը չէր կարող այդ ակցիայի մասնակիցների մասին կարծիք հայտնել՛՛,- ասաց Հունան Պողոսյանը և հավելեց, որ որոշ լրատվամիջոցների կողմից Երանոսյանի խոսքը նենգաբար փոխվել է և այլ ենթատեքստով ներկայացվել: 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ