Սայլը թոզ փչելով՝ առաջ չես քաշի. Նալբանդյանը՝ Դավութօղլուին /վիդեո/
”Հարց է առաջանում, թե ինչու Դավութօղլուն կամ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ սպասեցին 2015-ին, որ Հրանտ Դինքի մասին հայտարարություն անեին, ինչու մահվան 7-րդ, 6-րդ, 2-րդ, 5-րդ տարեդարձների կապակցությամբ որևէ հայտարարություն չեղավ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանն՝ արձագանքելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին: Նշենք, որ վերջինս դիմել էր հայերին՝ ասելով, որ պատերազմի պայմաններում Թուրքիան ստիպված է եղել կիրառել պարտադիր գաղթի քաղաքականություն, որի պատճառով ոչ մարդկային հետեւանքներ էին եղել։ Թուրքիան կիսում է հայերի ցավը ու վճռական ջանքեր գործադրում երկու ժողովուրդների միջեւ կրկին զգացմունքային կապեր ստեղծելու համար։
Ըստ Նալբանդյանի՝ ութ տարի շարունակ թուրքական իշխանությունները չկարողացան կամ չցանկացան բացահայտել Դինքի սպանության մեղավորներին, իսկ հիմա ինչ-որ հարգալից վերաբերմունքի մասին են խոսում: ՛՛Աջակցությունն են հայտնում տխրահռչակ Փերինչեքին, ով Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականություն է վարում, ատելությամբ լի հայտարարություններ են անում հայերի նկատմամբ: Այս նոր հայտարարության մեջ որևէ նոր բան չկա, դրանց պատասխանը տրվել է՛՛:
Նախարարը նշեց, որ մի անգամ Դավութոօղլուին խորհուրդ է տվել փիլիսոփայությունից անցնել իրատեսական քայլերի: ՛՛Սայլը թոզ փչելով՝ առաջ չես քաշի՛՛:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: