10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2015

Իրավիճակը շփման գծում լարված է

Իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մնում է լարված և հակառակորդըշարունակում է ինտենսիվ կերպով խախտել հրադադարիպահպանման ռեժիմը առաջնագծի ողջ երկայնքով:Հունվարի 4-ին և լույս 5-ի գիշերը հակառակորդի կողմիցարձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ350 խախտում, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4500 կրակոց:  Բացի հրաձգային զինատեսակներից հակառակորդըհակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներիուղղությամբ կիրառել է նաև 60մմ ականանետեր /13 արկ/ և  ՌՊԳ-7 /5 արկ/ ու ԱԳՍ-17 /6արկ/ տիպի նռնականետեր:  ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնային գծում և պատասխան գործողություններիդիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Դերասանը վախենում է չար աչքից.բացահայտեց

՛՛Ֆուլ Հաուս՛՛ ժամանցային սերիալի դերասան Գարիկ Սեփխանյանը Ամանորը համարում է  ընտանեկան տոն, այդ իսկ պատճառով էլ այն դիմավորելու է կնոջ և ընտանիքի մյուս անդամների հետ՝ քաղաքից դուրս: ՛՛2014 թվականն ինձ համար եղել է հետաքրքիր իրադարձություններով և աշխատանքի բերումով ծանրաբեռնված տարի: Իհարկե ողջ տարվա ընթացքում 15 օրով արձակուրդի մեկնել եմ, բայց այդ ամենը հաշվի առնելով կասեմ, […]

՛՛Մեր գործիչները, մուրացկանի պես, Կրեմլի պատերի տակ իրար են հրմշտում՛՛

Մի առիթով Հայաստանում Լեհաստանի դեսպանը համեմատել էր իր երկիրը Հայաստանի հետ՝ նշելով, որ ԽՍՀՄ փլուզման տարներին մեր հնարավորությունները գրեթե հավասար էին: Դիվանագետը ճիշտ էր՝ չնայած Հայաստանի ու Լեհաստանի տարածքների, բնակչության ու այլ տարբերություններին: Բայց 25 տարի անց, մենք մնացել ենք նույն հետամնաց, անցումային փուլում գտվող երկիրը: Կրեմլի ազդեցությունը Հայաստանում հիմա ավելի մեծ է, քան՝ 1988-90թթ-ին, […]

Դանակահարություն Քասախում. տանտերը հարվածել է

2015թ. հունվարի 4-ին` ժամը 02:05-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ նույն օրը` ժամը 01:25-ին,  բուժօգնության է տեղափոխվել քաղաքացի Գ.Հովսեփյանը՝ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թորակոաբդոմինալ թափանցող վերքեր՝ սրտի, ստոծանու և հաստ աղիքի վնասով» մարմնական վնասվածքներով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի […]

Թունավորումներ. տուժածներից մեկի վիճակը ծանր է

Հունվարի 4-ին, ժամը 21.25-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 4ա թաղամասի 31 շենքի 2-րդ բնակարանի բնակիչներ՝ Ա.(ծնվ. 1976թ.), Ռ. (ծնվ. 2010թ.) և Ա.(ծնվ.2014թ.) Մ.-երը ունեն վատ ինքնազգացողություն, հնարավոր է, որ թունավորվել են. անհրաժեշտ է շտապօգնություն:Տուժածները թունավորման նախանշաններով հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ: Ա. Մ.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել, իսկ Ռ. և Ա. […]

Կենսաթոշակները բարձրացել են և այսօր բաժանվում են

Այսօրվանից տրվում են 2015 թվականի առաջին կենսաթոշակները: Հիշեցնենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասել էր, որ թոշակները կտրվեն հունվարի 3-5-ը: Նկատենք նաև, որ թոշակները տրվում են բարձրացված:  2015-ին հիմնական կենսաթոշակի չափն ավելացվել է 2000 դրամով՝ սահմանվելով 16000 դրամ:Աշխատանքային առաջին 10 տարվա ստաժի մեկ տարվա արժեքի ավելացումը 100 դրամով, և 10 տարուց ավել […]

Սթափություն. մաղթանք նախկին գործընկերոջը /վիդեո/

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը Henaran.am-ի հետ զրույցում ամփոփեց 2014 թվականը: Քաղաքական կյանքի վերադասավորումներից կարևորագույնն, ըստ նրա, այն էր, որ կոալիցիան այս տարի այլևս չգործեց: Հիշեցնենք, որ ՕԵԿ-ը լքեց կոալիցիոն գործընկերոջը՝ ՀՀԿ-ին, ու իրեն հռչակեց ընդդիմություն: Ըստ Մարգարյանի՝ տարին լի էր կորուստներով: Մի շարք խնդիրներ է առանձնացնում պատգամավորը, միաժամանակ իշխանությանը մաղթանք ունի… Շարունակությունը՝ տեսանյութում:

Որոշ ավտոճանապարհներ փակ են

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Ձնաբերուկների և մերկասառուցի հետևանքով Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը երկկողմ փակ է: Մերկասառույցի հետևանքով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Ծաղկաձոր-Հրազդան հատվածում, Երևան-Սևան և Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհներին առկա է մերկասառույց, Հրազդան քաղաքում տեղում է թույլ ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու […]

“Զանգահարեցի, ասացի, որ հասցրել ենք, հուզվեց”. Միքայել Մինասյան. yerkir.am

“Վահան Հովհաննիսյանը միջազգային ամենաբարձր մակարդակի քաղաքական գործիչ էր: Դժվար է Վահան Հովհաննիսյանի մասին խոսել “էր”- ով: Վահան Հովհաննիսյանը մեզ համար պետք է դառնա քաղաքական գործչի էտալոն”,-ՀՅԴ ԳՄ անդամ, Գերմանիայում Հայաստանի դեսպան  Վահան Հովհաննիսյանի հոգեհանգստյան արարողության ժամանակ yerkir.am– ի հետ զրույցում ասել է  Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը: Դիտարկմանը, որ Վահան Հովհաննիսյանը միշտ աչքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԴեկտեմբերիՓետրվարի