10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2015

Շները հարձակվել են արձակագիր Նորայր Ադալյանի վրա

Թատերագիր Լեւոն Մութաֆյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է. “Հունվարի 1-ի առավոտյան ժամը 11-ին մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում մոտ 15 քաղցած ու գազազած շուն հարձակվել են մեր ժամանակների ականավոր գրող, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆԻ վրա: Շները պատառոտել են ՆՈՐԱՅՐԻ ԱԴԱԼՅԱՆԻ հագուստները, փորձել են հոշոտել նրան: Բարեբախտաբար մոտակայքում հայտնվել է երկու տղամարդ եւ […]

Ինչ է նվիրում օմբուդսմեն հայրը /վիդեո/

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այս տարի ամանորն անցկացնում է  Երևանում: Սովորաբար նա կամ մայրաքաղաքում է լինում տոնական օրերին կամ էլ Դիլիջանում գտնվող ամառանոցում: Նվերների մասին Կարեն Անդրեասյանը մտածում է դեկտեմբերի 10-ի՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվանից հետո:  Henaran.am-ի հետ զրույցում ՄԻՊ-ն ասաց, որ իր երեխաները հավատում են Ձմեռ պապին, նամակներ է գրում նրանց, իսկ […]

Քարաթափում. ճանապարհը միակողմանի է

Հունվարի 2-ին` ժամը 11:45-ի սահմաններում, Հանքավան-Ջրառատ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 26-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհը երթեւեկելի է միակողմանի: Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայություն

Վահան Հովհաննիսյանի հուղարկավորությունը՝ հունվարի 3-ին

Հայտնի հայ ականավոր քաղաքական գործիչ, Գերմանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի մարմինն արդեն տեղափոխել են հայրենիք: Հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 2-ին, ժամը 17:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում: Վերջին հրաժեշտի արարողությունը` հունվարի 3-ին, ժամը 11:00-13:00-ը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հունվարի 3-ին էլ տեղի կունենա հուղարկավորությունը` Երեւանի քաղաքային պանթեոնում:

Հերմինե Նաղդալյանին բաժին է ընկել թխվածքեղենը /վիդեո/

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը Նոր տարվա առաջին օրերին շատ հյուրեր է ունենում: Ավանդույթի համաձայն, բոլոր բարեկամներն են գալիս, քանի որ իրենց տանը տատիկներ են ապրում: Ընտանիքի անդամների միջեւ բաժանվում են պարտականությունները, թե ով ինչ ճաշատեսակ է պատարստելու: Տիկին Նաղդալյանին բաժին է ընկնում թխվածքը: Մանրամասները տեսանյութում:

Ճանապարհները բաց են

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արագածոտնի մարզի Ապարան եւ Թալին քաղաքներում եւ Արագածի տարածաշրջանում տեղում է թույլ ձյուն: Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով եւ ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ ԱԻ […]

Հայ փոքրիկները` Ամանորին. մաս 4-րդ /ֆոտոշարք/

Հիշեցնենք, որ տոնական այս օրերին Henaran.am-ը ներկայացնում է հայ փոքրիկների ամանորյա լուսանկարները: Քանի որ մեր փոքրիկ ընթերցողները շատ են, նրանց լուսանկարները մենք կներկայացնենք մաս-մաս: Այսօր ներկայացնում ենք Ալինա Թադեւոսյանի, Հասմիկ Ստեփանյանի, Ինգա Մնացականյանի, Խաչիկ Քոչարյանի եւ Նատալի Բրսոյանի լուսանկարները: Նախորդ ֆոտոշարքը` այստեղ:

Ի՞նչ է ցանկացել Լեւոն Տեր-Պետրոսյանը

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի սոցցանցի էջում հրապարակվել է նրա հետեւյալ մաղթանքը. “Առիթից օգտվելով` կուզեի նաեւ շնորհավորել մեր ողջ ժողովրդի Նոր Տարին եւ Սուրբ Ծնունդը` յուրաքանչյուրիդ մաղթելով այն բոլոր բարիքները, որոնց դուք լիուլի արժանի եք: Կերազեի իրականացած տեսնել ձեր ակնկալիքներն ու պատկերացումները ընտանեկան երջանկության, գթասրտության, ընկերասիրության, բարոյականության եւ ձեր երեխաների ապագայի մասին: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԴեկտեմբերիՓետրվարի