08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Շները հարձակվել են արձակագիր Նորայր Ադալյանի վրա

Թատերագիր Լեւոն Մութաֆյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է. “Հունվարի 1-ի առավոտյան ժամը 11-ին մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում մոտ 15 քաղցած ու գազազած շուն հարձակվել են մեր ժամանակների ականավոր գրող, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆԻ վրա:

Շները պատառոտել են ՆՈՐԱՅՐԻ ԱԴԱԼՅԱՆԻ հագուստները, փորձել են հոշոտել նրան: Բարեբախտաբար մոտակայքում հայտնվել է երկու տղամարդ եւ օգնության հասել:

Ականավոր գրողին պատառոտված շորերով, աջ արմունկի կոտրվածքով ակադեմիկոս ԱԵԼԻՏԱ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆԻ աջակցությամբ հասցրել են թիվ մեկ կլինիկական հիվանդանոց, որտեղ օգնություն են ցույց տվել:

Հիմա գրողը տանն է…
Երկրի գլխավոր հրապարակում օրը ցերեկով շներ են վխտում, հարձակվում մարդկանց վրա, իսկ որտե՞ղ են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարները, որտե՞ղ են քաղաքապետարանի պատասխանատուները:

Եվ կատարվածից հետո գոնե մի պատասխանատու տեղեկացա՞վ կատարվածի մասին, իմացավ, որ ականավոր գրողը կարող էր հոշոտվել…
ԱՄՈԹ ՈՒ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ:

Գոնե կատարվածից հետո արթնանան վարչական շրջանի ղեկավարները, հետաքրքրվեն գրողի առողջական վիճակով, նրան պատճառված բարոյական եւ նյութական վնասով:
Եվ նաեւ քայլեր ձեռնարկեն, որպեսզի Հանրապետության հրապարակը քաղցած շների թիրախ չդառնա”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ