“Զանգահարեցի, ասացի, որ հասցրել ենք, հուզվեց”. Միքայել Մինասյան. yerkir.am
“Վահան Հովհաննիսյանը միջազգային ամենաբարձր մակարդակի քաղաքական գործիչ էր: Դժվար է Վահան Հովհաննիսյանի մասին խոսել “էր”- ով: Վահան Հովհաննիսյանը մեզ համար պետք է դառնա քաղաքական գործչի էտալոն”,-ՀՅԴ ԳՄ անդամ, Գերմանիայում Հայաստանի դեսպան Վահան Հովհաննիսյանի հոգեհանգստյան արարողության ժամանակ yerkir.am– ի հետ զրույցում ասել է Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը:
Դիտարկմանը, որ Վահան Հովհաննիսյանը միշտ աչքի էր ընկնում իր սուր ելույթներով, եւ դա, կարծես, ոմանց նեղացնում էր, Մինասյանը պատասխանեց. “Կիրթ մարդուց անհնարին է նեղանալ”: Պարզվում է՝ շուտով կյանքի է կոչվելու Վահան Հովհաննիսյանի ցանկություններից մեկը: “Մանդիլիոն”-ը 2015-ին՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում, կբերվի Հայաստան:
“Մանդիլիոն”-ը պահվում է Իտալիայում՝ պատմականորեն հայերին պատկանող եկեղեցում, հիմա պատկանում է Սուրբ աթոռին, եւ մենք Վահանի հետ մտածում էինք, թե որքան լավ կլինի, որ Մանդիլիոնը 2015թ.-ին գա Հայաստան: Ժամանակավոր, որպեսզի մարդիկ գան, խոնարհվեն եւ իրենց աղոթքը բարձրացնեն առ Աստված “,-ասել է Մ. Միքայելյանը:
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում: