14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Որոշ ավտոճանապարհներ փակ են

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Ձնաբերուկների և մերկասառուցի հետևանքով Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը երկկողմ փակ է:

Մերկասառույցի հետևանքով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Ծաղկաձոր-Հրազդան հատվածում, Երևան-Սևան և Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհներին առկա է մերկասառույց, Հրազդան քաղաքում տեղում է թույլ ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ