18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Կենսաթոշակները բարձրացել են և այսօր բաժանվում են

Այսօրվանից տրվում են 2015 թվականի առաջին կենսաթոշակները: Հիշեցնենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասել էր, որ թոշակները կտրվեն հունվարի 3-5-ը: Նկատենք նաև, որ թոշակները տրվում են բարձրացված: 

2015-ին հիմնական կենսաթոշակի չափն ավելացվել է 2000 դրամով՝ սահմանվելով 16000 դրամ:
Աշխատանքային առաջին 10 տարվա ստաժի մեկ տարվա արժեքի ավելացումը 100 դրամով, և 10 տարուց ավել յուրաքանչյուր տարվա համար՝ 500 դրամ՝ նախորդ տարվա 450-ի փոխարեն:

Այս տարի աշխատանքային կենսաթոշակի միջին չափը կանխատեսվում է 41000 դրամ, կենսաթոշակառուների թիվը՝ 458.127, շարքային զինծառայողների և նրանց ընտանիքների կենսաթոշակների միջին չափը՝ 25.000 դրամ, կենսաթոշակառուների թիվը՝ 2553, սպայական զինծառայողների կենսաթոշակի միջին չափը՝ 87.674 դրամ, կենսաթոշակառուների թիվը՝ 30.000, ծերության, հաշմանդամության նպաստների միջին չափը՝ 17.766 դրամ, նպաստառուների թիվը`62,760

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ