04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Դերասանը վախենում է չար աչքից.բացահայտեց

՛՛Ֆուլ Հաուս՛՛ ժամանցային սերիալի դերասան Գարիկ Սեփխանյանը Ամանորը համարում է  ընտանեկան տոն, այդ իսկ պատճառով էլ այն դիմավորելու է կնոջ և ընտանիքի մյուս անդամների հետ՝ քաղաքից դուրս:

՛՛2014 թվականն ինձ համար եղել է հետաքրքիր իրադարձություններով և աշխատանքի բերումով ծանրաբեռնված տարի: Իհարկե ողջ տարվա ընթացքում 15 օրով արձակուրդի մեկնել եմ, բայց այդ ամենը հաշվի առնելով կասեմ, որ շատ հաջող տարի է եղել՛՛,-մեզ հետ զրույցում ասաց Սեփխանյանը:

Դերասանի համար 2014 թվականը ձեռքբերումների տարի է եղել․ ՛՛Մեր ստեղծագործական խումբը ստեղծեց մի հեռուստանախագիծ, որը կարճ ժամանակահատվածում մեծ հաջողություն ունեցավ: Սա ինձ համար մեծ ձեռքբերում էր՛՛,-նշեց նա:

 Դերասանը 2015  թվականի հետ կապված շատ ծրագրեր ունի, որոնց մասին չցանկացավ բարձրաձայնել, որպեսզի չար աչքը չկպնի,բայց սպասելիքները մեծ են։

 ՛՛Հուսով եմ, որ 2015 թվականին ճիշտ և արդյունավետ աշխատանքի արդյունքում ամեն ինչ լավ կլինի՛՛,-ասաց դերասանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ