10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 12, 2015

Դա կապված է Էլինայի հետ. Մենչը անկեղծացավ

Հումորիստ Արմեն Պետրոսյանը (Մենչ) Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անկեղծացավ և պատմեց իր համար շատ թանկ ու հարազատ մի Ամանորյա պատմության մասին: “Ամենաջերմ  Նոր տարին, որ տպավորվել է հիշողությանս  մեջ, դա կապված է  Էլինայի հետ` իմ երեխայի, որն արդեն 10 տարեկան է: Սիրելի աղջիկս այդ ժամանակ 3 տարեկան էր: Ես իմ կյանքում երևի ոչ մեկի համար […]

Երեխաներից մեկը օրորոցում է գնդակահարվել. մանրամասներ /ֆոտո/

”Ասպարեզ՛՛ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան հանրագրում մանրամասներ ու լուսանկարներ է ներկայացրել Գյումրիում այսօր կատարված ահասարսուռ ողբերգության մասին: ՛՛Գյումրի, Մյասնիկյան փ. 188, վեց հոգի է գնդակահարվել, հայր, մայր, որդի, հարս, երկու երեխա, մեկ վեցամսական երեխան վիրավոր հիվանդանոցում է։ Լուսանկարում՝ ձախ կողմի տանը, հարեւանուհին 6:20 պայթյուն կամ կրակոց է լսել, մտածել է, թեթե երկրաշարժ է, […]

՛՛1տարեկան 8 ամսեկան երեխա սպանողին, անկախ ազգությունից, պետք է հանձնել երեխայի հարազատների դատին՛՛

ԿԳ նախարարի մամլո խոսնակ Զոհրաբ Եգանյանը facebook-ի իր տարեգրքում գրառել է. 1տարեկան 8 ամսեկան երեխա սպանողին, անկախ ազգությունից, պետք է հանձնել երեխայի հարազատների դատին, հասարակությունը պետք է տեսնի, թե ինչ է լինում նմանների հետ: Շոկային վիճակ է, 6 հոգանոց ընտանիք այլևս չկա(

Գայանեն հետախուզվում էր խուլիգանության համար

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 9-ին, ժամը 12.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայից բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Գայանե Դ.-ն, որը 2014 թ. սեպտեմբերի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:

Ոսկե գլոբուս 2015. հաղթողները հայտնի են /ֆոտո, վիդեո/

Նախօրեին Լոս Անջելեսում` Beverly Hilton հյուրանոցում, տեղի է ունեցել ամենամյա հեղինակավոր “Ոսկե գլոբուս” մրցանակաբաշխությունը, որն այս տարի եւս աչքի է ընկել “աստղերի առատությամբ”։ Միջոցառումն արդեն երրորդ տարին անընդմեջ վարել են Թինա Ֆեյը և Էմի Փոլերը։ Տարվա լավագույն դրամատիկ դերասանուհի անվանակարգում հաղթել է Ջուլիանա Մուրը, լավագույն տղամարդ դերասան է ճանաչվել Էդդի Ռեդմեյնը։ Տարվա լավագույն ռեժիսոր է ճանաչվել […]

Պատերազմի հավանականություն կա՞ /վիդեո/

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն ու ՛՛Ազատ դեմոկրատներ՛՛ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը կարծում են, որ անցել է զենքով, հրթիռներով պատերազմելու ժամանակը, և Ֆրանսիայում տեղի ունեցած վերջին դեպքերը չեն կարող նոր պարտերազմի սկիզբ դառնալ: Այս մասին նրանք խոսեցին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: ՛՛Հիմա մարդկային գլուխների վերահսկողության ժամանակներն են: Եվրոպան հիմա կսկսի թեժ պայքար՝ մարդկային […]

Ռուս զինվորականը Գյումրիում սպանել է ընտանիքի 6 անդամներին/լրացված/

Այս գիշեր ողբերգություն է տեղի ունեցել Գյումրիում: Գյումրիի մեր աղբյուրների փոխանցմամբ  Մուսայելյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 6 դիակ: Սպանվածների վրա եղել են հրազենային վնասվածքներ: Նախնական տեղեկության համաձայն ընտանիքի 6 անդամներին սպանել է զորամասը լքած ռուս զինվորականը: Ավելի ուշ ոստիկանությունը մանրամասնեց. Մեկնած օպերատիվ խումբը պարզել է , որ անհայտ անձը ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանել է նշված […]

Ինչ է ուզում ցույց տալ

”Մենք ապրում ենք  այնպիսի մի փուլում, երբ ոչ ոք հիմնախնդրի լուծումից չի խոսում, միջազգային հանրության համար թիվ մեկ խնդիրը դարձել է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսկման կանխումը, և չկա որևէ մեկը, որ չհասկանա` կողմերի միջև նման թշնամանքի դեպքում հնարավոր չէ քննարկել փոխզիջումների եղանակը, հարցի խաղաղ կարգավորումը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական […]

Միասնության երթի ժամանակ Օլանդն ու վարչապետը քիչ է մնացել` վեճի բռնվեն /վիդեո/

Ֆրանսիայի տարբեր քաղաքներում նախօերին խաղաղության միասնական երթ է տեղի ունեցել` նվիրված երկրում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակին: Հիշեցնենք, որ մեկ շաբաթվա ընթացքում Ֆրանսիայում 17 մարդ զոհվեց`  Charlie Hebdo երգիծական ամսագրի, ոստիկանների և հրեական խանութի վրա կատարված հարձակումների հետևանքով: Ամենամեծ երթը տեղի է ունեցել Փարիզում, որին մասնակցել է ավելի քան 1.5 մարդ: Խաղաղության երթին մասնակցել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԴեկտեմբերիՓետրվարի