18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչ է ուզում ցույց տալ

”Մենք ապրում ենք  այնպիսի մի փուլում, երբ ոչ ոք հիմնախնդրի լուծումից չի խոսում, միջազգային հանրության համար թիվ մեկ խնդիրը դարձել է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսկման կանխումը, և չկա որևէ մեկը, որ չհասկանա` կողմերի միջև նման թշնամանքի դեպքում հնարավոր չէ քննարկել փոխզիջումների եղանակը, հարցի խաղաղ կարգավորումը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը` խոսելով ԼՂՀ հիմնախնդրից: Նա նշեց, որ այս տարեսկզբից և երեկվա դիվերսիաները ցույց են տալիս, որ Ադրբեջանի մոտ նոր ռազմավարություն կա:

” Եթե նախկինում որոշակի ռազմական ակտիվություն նկատվում էր տարելիցային օրերին, օրինակ` Խոջալուի դեպքեր, ապա հիմա տեսնում ենք, որ ուղղակի շարունակաբար մեծացվում է լարվածությունը ոչ միայն Արցախի սահմանագծին”:

Սաֆարյանը նշեց, որ մի քանի օր առաջ նախարարների խորհրդում Ալիևի արած ելույթը թույլ է  տալիս եզրահանգումներ անել: ”Նկատելի է, որ Ալիևը զայրացած է. միջազգային օրակարգում չի հայտնվում Ադրբեջանի համար կարևոր այս հարցը, և ուզում է անել ամեն ինչ, որ աշխարհի մեծերը ոչ միայն մոռացության չմատնեն Ղարաբաղի խնդիրը, այլև կատարեն Ալիևի պայմանագիրը, ի կատար ածեն ՄԱԿ-ի չորս բանաձևերը”,-նկատեց վերլուծաբանը:

Ալիևի երկրորդ անհանգստությունը կապված է ՀՀ-ի` ԵԱՏՄ անդամակցության հետ ու դրա ազդեցության ԼՂՀ-ի վրա: ”Ալիևը փորձում է  հակամարտության սրմամբ ստուգել Հայաստանի անվտանգության համակարգը` ԵԱՏՄ-ն հաշվի առնելով, հասկանալ` որքանով է ՌԴ-ը տեր կանգնում իր դաշնակցին, դիվերսիան  արդեն մի փոքր ավելի է, քան դիրքային ճակատամարտը կամ փոխհրաձգությունը: Պետք է հասկանանք մի բան, որ Ալիևը հասել է այնտեղ, որ ավելին հնարավոր չէ անել, ընդդիմախոսները ճնշված են, որպես կառավարիչ ոչինչ չի կարող տալ հասարակությանն, ու նրա ագրեսիան ուղղվելու է երկրից դուրս: Եթե այս պահին Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառվեն, վտանգները կարող են զգալի դառնալ նաև միջազգային հանրության համար”,-եզրափակեց Սաֆարյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ