10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Պատերազմի հավանականություն կա՞ /վիդեո/

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն ու ՛՛Ազատ դեմոկրատներ՛՛ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը կարծում են, որ անցել է զենքով, հրթիռներով պատերազմելու ժամանակը, և Ֆրանսիայում տեղի ունեցած վերջին դեպքերը չեն կարող նոր պարտերազմի սկիզբ դառնալ: Այս մասին նրանք խոսեցին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: ՛՛Հիմա մարդկային գլուխների վերահսկողության ժամանակներն են: Եվրոպան հիմա կսկսի թեժ պայքար՝ մարդկային արժեքների համար: Վերջին ժամանակներում այդ պայքարը դարձել էր ֆորմալ, հիմա կգնա նոր ալիք եւ կունենանք գաղափարական Եվրոպա՛՛,-նշեց Սեդրակյանը:

Հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ Եվրոպայի էմիգրացիոն քաղաքականությունն ապիկար է,՝ Անուշ Սեդրակյանը պատասխանեց, որ ապիկար չէր, անզգույշ էր, չէր դրվում կրթական կամ որևէ այլ սահմանափակում. ՛՛Եթե Եվրոպան դարեր շարունակ պայքարել է կնոջն ազատագրելու համար, նա կարող է պայքարել, որ իր երկրներում չադրայով մարդիկ չլինեն՛՛:

 Հարցին, թե հաշվի առնելով, որ ՀՀ-ում էլ ծաղրանկարներ են տպվում, հնարավո՞ր է, որ Հայաստանում էլ մի օր գան ու սպանեն լրագրողներին, Անուշ Սեդրակյանը բացասական պատասխան տվեց: 

Մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ