Երեխաներից մեկը օրորոցում է գնդակահարվել. մանրամասներ /ֆոտո/
”Ասպարեզ՛՛ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան հանրագրում մանրամասներ ու լուսանկարներ է ներկայացրել Գյումրիում այսօր կատարված ահասարսուռ ողբերգության մասին:
՛՛Գյումրի, Մյասնիկյան փ. 188, վեց հոգի է գնդակահարվել, հայր, մայր, որդի, հարս, երկու երեխա, մեկ վեցամսական երեխան վիրավոր հիվանդանոցում է։ Լուսանկարում՝ ձախ կողմի տանը, հարեւանուհին 6:20 պայթյուն կամ կրակոց է լսել, մտածել է, թեթե երկրաշարժ է, երեխայի լաց է լսել։
Դեպքի վայրում 200- ից ավելի ոստիկան կա։ Տեղեկություններն ստուգված չէ՛՛,-մոտ մեկ ժամ առաջ գրել է նա։ Ապա կրկին տեղեկություններ է ներկայացրել.
՛՛Տանտիրուհու քույրը մոտ ժամը 10- ին եկել քրոջ տուն, տեսել է քրոջը սպանված, երեսին են կրակած եղել, մյուսներին գտել է տեղաշորերում վերմակների տակ՝ գնդակահարված։ Սա քրոջ պատմածն է՛՛։
՛՛АКС -ի մասին են խոսում։ Խոսում են, որ Ռուսական զորամասից է որոնվողը։ Վիրավոր երեխան դանակով է վիրավորված, գտնվում է Գյումրու մանկական ավստրիական հիվանդանոցում։ Երկու սպանված երեխաներից մեկը չափահաս էր։ Մյուսը օրորոցում է գնդակահարվել՛՛։
Նաև Բարսեղյանը գրել է, որ ընտանիքի հայրը արտագան աշխատանքի մեկնելիս է եղել: