10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 12, 2015

՛՛Չես կարող սերը սահմանների մեջ տեղավորել՛՛ /վիդեո/

Հայ հայտնի մարզիկները, քաղաքական գործիչները, շոու բիզնեսի ներկայացուցիչներն արդեն սկսել են շնորհավորել Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ, որն այս տարի նշվում է հունվարի 30-ին: Ներկայացնում ենք Արտավազդ և Մարինա Ամիրյանների շնորհավորանքը:

՛՛Կամուրջները չի այրել՛՛ /վիդեո/

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը չի բացառում, որ այս տարի՝ 2015 թվականին, ՀՅԴ-ը կարող է կոալիցիա կազմել իշխող կուսակցության հետ: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Սաֆարյանը հիշեցրեց, որ կոալիցիայից դուրս գալու հիմնական պատճառը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ եղած հակասություններն էին, և եթե արտաքին քաղաքական միակ անհամաձայնությունը վերանա, կոալիցիան էլ ավելի հնարավոր կդառնա: Միաժամանակ Սաֆարյանը […]

Գալուստ Սահակյանը ցավակցել է

՛՛Մեծագույն վշտով տեղեկացա Գյումրիում կատարված սոսկալի ողբերգության մասին:Սպանվել է մի ողջ ընտանիք, այդ թվում՝ մանկահասակ երեխա: Գյումրիի բնակիչներ Ավետիսյանների մանուկներից մեկը, որն անգամ մեկ տարեկան դեռ չկա, Աստծո կամքով եւ հրաշքով ողջ է մնացել: Ազգային ժողովը սգում է ընտանիքի կորուստը, աղոթում ողջ մնացած մանկան առողջության ու կյանքի փրկության եւ զոհերի հոգիների հանգստության համար: Զորակցությունս եմ հայտնում եւ վշտակցում […]

Սեյրան Օհանյանը խորհրդակցություն է անցկացրել

Հունվարի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ պաշտպանության նախարարի հանդիպում-խորհրդակցությունը Երևանի և Արմավիրի կայազորների զորամասերի ստորաբաժանումների հրամանատարական կազմերի հետ: Հանդիպմանը հրավիրված էին նաև Երևանի քաղաքապետը, մարզպետներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ և մի շարք հասարակական կազամկերպությունների ղեկավարներ: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը  հետադարձ հայացք է նետել 2014 թվականին՝ գոհունակությամբ նշելով, որ անցած տարին […]

Յանուկովիչի հանրահայտ առանձնատան նոր սեփականատերը հայ է

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի առանձնատունը, որը գտնվում է Կիեւում, նոր սեփականատեր ունի: Առանձնատունը գնել է ազգությամբ հայ Արթուր Խաչատուրի Ռոստոմյանը, հայտնում է hronika.info-ն: Առք ու վաճառքի պայմանագիրը կնքվել է 2014 թվականի հոկտեմբերի 2-ին և հաստատված է նոտար Ալյոնա Պետրիցկայայի կողմից: Տան նոր սեփականատերը, համաձայն շրջանառվող լուրերի, սերտ կապ ունի Յանուկովիչի որսորդական շրջապատի հետ:

80 ամյա ուսանողուհին ծանոթացավ համակուրսեցիների հետ

՛՛Այնքան երջանիկ եմ, բոլորին խոստացել եմ որ լավ եմ սովորելու: Ասել եմ ու վստահ եմ լավ իրավաբան կդառնամ՛՛,-մեզ հետ զրույցում ասաց 80 ամյա ուսանողուհի Մագդալինա Նիկոլյանը: Հյուսիսային համալսարանի Միջազգային իրավունքի հեռակա բաժնի ուսանողուհին այսօր ծանոթացել է համակուրսեցիների հետ: ՛՛Շատ լավ ընդունեցին ինձ ու համոզված եմ որ լավ ընկերներ կունենամ՛՛,-ասաց Նիկոլյանը և հավելեց ՛՛Կարևորը առաջին դասը […]

Հայ խաղաղապահների հերթական ստորաբաժանումը մեկնել է Աֆղանստան

Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու նպատակով հունվարի 11-ին հայ  խաղաղապահների 65 հոգուց բաղկացած ստորաբաժանումը մեկնել է Գերմանիա: Մինչև Աֆղանստանում տեղակայվելը` հայկական զորախումբը կմասնակցի 3-4 շաբաթյա վերապատրաստման դասընթացների և նախատեղակայման վարժանքների, որից հետո կմեկնի Աֆղանստանի Մազարի-Շարիֆ քաղաքի Մարմալ ռազմաբազա: Այստեղ հայկական ստորաբաժանումը գերմանական զորախմբի կազմում կպաշտպանի Մազարի-Շարիֆի օդանավակայանը և աջակցման ուժերի ռազմակայանը: […]

Գողություն կատարողը համագյուղացին էր

Հունվարի 10-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել Ռանչպար գյուղի տներից մեկից նոութբուք համակարգիչ, պլանշետ և ՛՛վայֆայ՛՛սարք գողանալու մասին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ Զեյթուն Թ.-ն, որը տվել է ինքնախոստովանական ցուցմունք: Ձեռնարկվում է միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Բժիշկները հերոսաբար պայքարել են.ցնցող պատմություն Վարդենիսում

Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղի բնակչուհի, Վաղարշապատ քաղաքում ամուսնացած Պայծառ Գասպարյանի երկունքի վաղաժամ ցավերի մասին Վարդենիսի ԲԿ-ի բժիշկներն տեղեկացել են հունվարի 10-ին, երբ սուր շնչառական վարակով երկու երեխայի (4 տարեկան և 8 ամսական)  համար նույն համայնք բժշկական օգնության էին շտապում։ Վարդենիսի ԲԿ շտապբուժօգնության բժիշկներ Սուսաննա Մակարյանը և Արթուր Ղազարյանը լեռնային գյուղ են ուղևորվել ՀՀ տարածքային կառավարման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԴեկտեմբերիՓետրվարի