Ոսկե գլոբուս 2015. հաղթողները հայտնի են /ֆոտո, վիդեո/
Նախօրեին Լոս Անջելեսում` Beverly Hilton հյուրանոցում, տեղի է ունեցել ամենամյա հեղինակավոր “Ոսկե գլոբուս” մրցանակաբաշխությունը, որն այս տարի եւս աչքի է ընկել “աստղերի առատությամբ”։
Միջոցառումն արդեն երրորդ տարին անընդմեջ վարել են Թինա Ֆեյը և Էմի Փոլերը։
Տարվա լավագույն դրամատիկ դերասանուհի անվանակարգում հաղթել է Ջուլիանա Մուրը, լավագույն տղամարդ դերասան է ճանաչվել Էդդի Ռեդմեյնը։ Տարվա լավագույն ռեժիսոր է ճանաչվել Ռիչարդ Լինքլեյթերը։
«Լավագույն դրամատիկ ֆիլմ»-ի համար “Ոսկե գլոբուսի” է արժանացել ռեժիսոր Ռիչարդ Լինքլեյթերի «Պատանեկություն» /Boyhood/ ֆիլմը։ «Լավագույն կատակերգություն» անվանակարգում հաղթել է ռեժիսոր Ուես Անդերսոնի «Հյուրանոց «Գրանդ Բուդապեշտ»» ֆիլմը: Տարվա լավագույն անիմացիոն ֆիլմ է ճանաչվել «Ինչպես վարժեցնել վիշապին- 2» ֆիլմը։
«Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում հաղթել է ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Լևիաֆան» ֆիլմը:
Հայտնի դերասան Ջորջ Քլունին Սեսիլ Բ. ԴեՄիլի անվան պատվավոր մրցանակ է ստացել կինեմատոգրաֆի ոլորտում ներդրման համար: