11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2014

Բարձրագույն օրգանը կքննարկի Ծառուկյանի հրավերը /վիդեո/

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը չի ստացել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավերը՝ 2015թ. հունվարի 20-ին մասնակցելու հավաքին:  Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը: Դեռ ժամանակ կա, եւ հրավերի դեպքում կուսակցության բարձրագույն օրգանը կքննարկի Ծառուկյանի առաջարկը:  “Ծանր կուսակցություն ենք, 110 տարվա եւ ունենք մեր պայքարի մերթոդները”,-ասաց նա: Մանրամասները տեսանյութում:

Կարևոր հարց է

 ՛՛Եթե մենք չունենանք խնդիրներ, ամեն ինչ լինի դրական, պիտի գնանք տուն ու հետևենք՝ ինչպես է լրագրողը մեկնաբանում երևույթները: Իհարկե, կան խնդիրներ ու խոչընդոտներ, ոչ մեկը երբեք չի ասել, որ նման բան կա, խնիրները շատ են՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք նախարարությունը 2014-ի ընթացքում թերություններ չի ունեցել: Հարցին, […]

Պատգամավորների ուղղությամբ նռնակ են նետել /վիդեո/

Անհայտ անձը նռնակ է տենել Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորների ուղղությամբ, որոնք կանգնած են եղել Կիեւի կենտրոնում հյուրանոցի շենքի մոտ: Միջադեպից հետո չարագործը վազել է խաչմերուկի կողմը այդ ընթացքում եւս մեկ նռնակ նետելով իրեն հետապնդող ոստիկանների ուղղությամբ: Իրավապահներից մեկը վիրավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոց: Ոստիկանությունը պարզում է հարձակվողի ինքնությունը:

Գործարարների հետ հանդիպել են

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր տարեվերջյան ասուլիսին հայտնեց, որ այս ընթացքում, ինչպես նաև հենց երեկ հանդիպումներ են եղել գործարարների հետ, քննարկվել են ԵՏՄի անդամակցության դեպքում գործարարության հետ կապված հարցերը, օրենքի փոփոխությունները, արտոնությունները և այլն: Նման հանդիւպումներ եղել են նար մարզերում: ԵՄ-ի հետ այս տարվա ընթացքում մի շարք ծրագրեր են իրականացվել, բանակցվել և ստորագևրվել են գյուղի […]

Թե ինչպես Ռիտա Սարգսյանին օգնության հասավ Ձմեռ պապը /վիդեո/

Երեկ դեկտեմբերի 25-ին նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը Նախագահի նստավայրում Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ  հյուրընկալել էին զոհված եւ հաշմանդամ դարձած բազմաթիվ ազատամարտիկների, արցախյան ազատամարտի մասնակից վետերանների եւ զինծառայողների երեխաների ու թոռնիկների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, ինչպես նաեւ սահմանափակ կարողություններով (հաշմանդամ) երեխաների: Երբ նախագահն ու առաջին տիկինը զրուցում էին երեխաների հետ, […]

Տնտեսության բոլոր ճյուղերում բացի շինարարությունից աճ է գրանցվել

ՀՀ էկոնոմիկայի նախարարության 2014 թվականի գործունեության համար ծրագրային հիմքերը հանդիսացել են նախագահի նախընտրական ծրագիրը, կառավարության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը, կառավարության ծրագրի գերակա նպատակները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նա հայտնեց, որ այս տարվա ինը ամիսների տվյալներով՝ ՀՆԱ աճը կազմել է 3.9% նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2.8%-ի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը 2.3%-ից բարձրացել է […]

Բիթլիսում Վիլյամ Սարոյանի անունով փողոց կանվանակոչվի

Բիթլիսի նահանգապետարանը հաստատել է քաղաքապետարանի կողմից ներկայացված որոշ փողոցների ու թաղամասերի անվանակոչության առաջարկը, որոնց շարքում է նաև այն փողոցը, որը կոչվելու է հայ գրող Վիլյամ Սարոյանի անունով, գրում է Ermenihaber.am-ը: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերջինիզ» լրատվական կայքը: Բիթլիս քաղաքի մի քանի փողոցների հետ միասին կանվանափոխվի նաև Սափքոր փողոցը՝ կոչվելով Վիլյամ Սարոյանի փողոց: Աղբյուրի համաձայն […]

Ծառուկյանի խորհրդաժողով թե Չալոյի ժողով. Ժամանակ

Հունվարի 20-ին խորհրդաժողով հրավիրելու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությանն առնչվող “Ժամանակ”-ի հարցին ի պատասխան՝ փորձագետ Արմեն Բադալյանն ասաց, որ անհասականալի է՝ խորհրդաժողովի թե հայտարարված օրակարգը, թե առհասարակ այն հրավիրելու իմաստը: “Եթե հստակ օրակարգ չկա, ապա “Չալոյի ժողով” է դառնալու:Խորհրդակցությունն ու “Չալոյի ժողովը” տարբեր բաներ են”,-ասաց նա: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի