17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կարևոր հարց է

 ՛՛Եթե մենք չունենանք խնդիրներ, ամեն ինչ լինի դրական, պիտի գնանք տուն ու հետևենք՝ ինչպես է լրագրողը մեկնաբանում երևույթները: Իհարկե, կան խնդիրներ ու խոչընդոտներ, ոչ մեկը երբեք չի ասել, որ նման բան կա, խնիրները շատ են՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք նախարարությունը 2014-ի ընթացքում թերություններ չի ունեցել:

Հարցին, թե ինչու Մոսկվայում ԵՏՄ-ին միանալուց հետո նախագահ Սերժ Սարգսյանն սկսեց շնորհակալություններ հայտնել, նախարարը պատասխանեց. ՛՛Չեմ ուզում մեկնաբանել նախագահի գործողությունները, բայց եթե նախագահը դիմում է որևէ միության անկախ նրանից ԵՄ է, թե ԵՏՄ, և այնտեղ Հայաստանին ընդունում են, դիվանագիտական ձևը պահպանելը կարևոր հարց է՛՛:

Ինչ վերաբերում է նրան, թե գնաճի հետևանքով հնարավոր է բյուջեում նախատեսված ցուցանիշները չիրականանան, ապա Ճշմարիտյանն ասաց, որ  բոլոր ջանքերը գործադրելու են, որ լինի նախատեսվածի համաձայն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ