17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բիթլիսում Վիլյամ Սարոյանի անունով փողոց կանվանակոչվի

Բիթլիսի նահանգապետարանը հաստատել է քաղաքապետարանի կողմից ներկայացված որոշ փողոցների ու թաղամասերի անվանակոչության առաջարկը, որոնց շարքում է նաև այն փողոցը, որը կոչվելու է հայ գրող Վիլյամ Սարոյանի անունով, գրում է Ermenihaber.am-ը:

Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերջինիզ» լրատվական կայքը: Բիթլիս քաղաքի մի քանի փողոցների հետ միասին կանվանափոխվի նաև Սափքոր փողոցը՝ կոչվելով Վիլյամ Սարոյանի փողոց: Աղբյուրի համաձայն այս մասին գրավոր հայտարարություն է տարածել Բիթլիսի նահանգապետարանը, որտեղ նշվում է, որ որոշումը հաստատվել է նահանգապետ Օրհան Օզթուրքի կողմից:

Վիլյամ Սարոյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիս (Բաղեշ) քաղաքից Ֆրեզնո գաղթած հայի ընտանիքում: Վերջինս թեև ծնվել է Ֆրեզնոյում, ամուր կապ է պահպանել իր նախնիների հայրենիքի հետ և 1964-ին այցելել Արմտյան Հայաստան: 2014-ին նշվում է այցի 50-ամյակը: Սարոյանի անունով կանվանակոչվի քաղաքի Սափգոր թաղամասի գլխավոր փողոցը, որտեղ ապրել է գրողի ընտանիքը:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ