06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Գործարարների հետ հանդիպել են

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր տարեվերջյան ասուլիսին հայտնեց, որ այս ընթացքում, ինչպես նաև հենց երեկ հանդիպումներ են եղել գործարարների հետ, քննարկվել են ԵՏՄի անդամակցության դեպքում գործարարության հետ կապված հարցերը, օրենքի փոփոխությունները, արտոնությունները և այլն: Նման հանդիւպումներ եղել են նար մարզերում: ԵՄ-ի հետ այս տարվա ընթացքում մի շարք ծրագրեր են իրականացվել, բանակցվել և ստորագևրվել են գյուղի զարգացմանը միտված ֆիանսնավորման համաձայնագիրը:

Ինչ վերաբերում է ԵՏՄ-ի անդամակցելուց հետո ապրանքների գներին, որոնք պիտի թանկանան, ապա նախարարը հրաժարվեց կանխատեսումներ անել: ՛՛Ընդհանրապես երկու հարցում դատողություններ անելն անշնորհակալ գործ է՝ գների ու փոխարեքժի հարցում, դրանք փոխկապակցված են: Այն ապրանքների մասով, որոնք արդեն բացառությունների տակ են, այդ ազդեցությունը չի լինի, բայց եթե համաշխարհային շուկայում որևէ ապրանքի գին բարձրանում է, դա չի կարելի վերագրել ԵՏՄ-ին՛՛,-նշեց նա:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ