10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2014

Մարդիկ կան, որ մանդատը պապերից են ժառանգել

Ազգային ժողովում քննարկվում է ՛՛Ընտրական օրենսգրքում՛՛ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ներկայացրած նախագիծը: Առաջարկվում է անցում կատարել հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կոչ արեց գործընեկերներին, բոլոր քաղաքական ուժերին միասին քննարկել և առաջ տանել նոր ընտրակարգ, որը հնարավորություն կտա ունենալ լավագույն ԱԺ-ը: Բիշարյանը նկատեց, թե սա այն հարցերից է, որի […]

Սթափվելու ժամանակն է

Զանգվածային լրատվամիջոցներից մեր ձեռքն անցավ Երուսաղեմի Հայ Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի նամակը՝ ուղղված Ամենայն Հայոց Հայրապետին: Մեծ ցավով ընթերցեցի այս հայհոյախառն ու անհավասարակշիռ գրությունը և առաջին իսկ, կամ իր խոսքով ասած “ակամա զգացումս” ամոթն էր, ափսոսանքը և տարակուսանքը, թե՛ օգտագործված բառապաշարի, թե՛ նման ատելության և թե՛ հատկապես այս բարձր առաքելապատիվ աստիճանին գտնվող անձի հոգեկան հավասարակշռության […]

“НТВ”-ի “Поедем, поедим!” հաղորդումը` Հայաստանի մասին /վիդեո/

НТВ հեռուստաընկերության “Поедем, поедим!” հաղորդաշարն այս անգամ նվիրված է եղել Հայաստանին: Անգլիացի հաղորդավար Ջոն Ուորենը, ով ներկայումս բնակվում է Մոսկվայում, ծրագրի շրջանակներում ժամանել է Հայաստան, որտեղ պատրաստել է “Արարատ” յուրահատուկ ճաշատեսակը: Հաղորդման ընթացքում նա խոսել է հայկական երաժշտության, խոհանոցի ու գեղեցկության մասին:

Ջերմություն՝ քրեակատարողական հիմնարկում

Դեկտեմբերի 1-ին քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Հայաստանում գտնվող ԱՄՆ Վիսկոնսին նահանգի ուղղիչ աշխատանքների դեպարտամենտի քարտուղար Էդվարդ Ֆ. Ուոլի գլխավորած պատվիրակության հետ: Պատվիրակության կազմում էին Վիսկոնսին նահանգի ուղղիչ աշխատանքների դեպարտամենտի քարտուղարի տեղակալ Դեիրդր Մորգանը, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան իրավապահ մարմինների հետ աշխատանքների ծրագրի ղեկավար Ջեք Անդերսոնը, պաշտոնատար այլ անձիք: Ողջունելով հյուրերին` […]

Մեծագույն ցանկության դեպքում որևէ մեկն իմ տեղն ինձնից չի կարող վերցնել. Փաշինյան

”Լյուստրացիա տերմինը վերաբերվել է խորհրդային միության անվտանգության կոմիտեի գործակալներին և նրանց հետ համագործակցող անձանց: Ես չգիտեմ, թե ինչ նկատի ունեն”,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի ՛՛Ժառանգության՛՛ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի այն դիտարկումը, թե իմպիչմենթի գործընթացը Փաշինյանը նախաձեռնել է՝ ընդդիմադիր դաշտին լյուստրացիայի ենթարկելու համար: Փաշինյանը […]

Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը` նախարարին հյուր

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան  Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:  Արմեն Մուրադյանը նշեց, որ Ֆրանսիան Հայաստանի հուսալի և արդյունավետ գործընկերն է: ՛՛Սա նախևառաջ պայմանավորված է այն ավանդական կապերով, որոնց ձևավորման գործում իրենց ներդրումն ունեն մեր սփյուռքահայ գործընկերները՛՛,- ասաց ՀՀ առողջապահության նախարարը: Ներկայացրեցնելով երկու երկրի միջև ոլորտում իրականացվող հաջողված ծրագրերը նա նշեց, […]

Ավելի շատ հաշմանդամ աղջիկներին են տանում մանկատուն, քան տղաներին

՛՛Հայաստանում մեծ աշխատանքներ են տարվում ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման ուղղությամբ, ինչը ողջունելի է, սակայն հաշմանդամություն ունեցող անձինք հիմնականում չեն ներառվում այդ աշխատանքների շրջանակներում։ Այս առումով մենք բաց ունենք։ Այս տարի մենք փոքրիկ հետազոտություն ենք կատարել հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում՝ պարզելու, թե նրանցից քանիսն են ստուգվում՝ իրենց ՄԻԱՎ կարգավիճակը ճշտելու համար։ Պարզվեց, որ հաշմանդամություն ունեցող որևէ անձ չի […]

“Վստրեչի Ապերը իմ ախպերն ա….” . կրքեր քվեարկությունից առաջ

“Հա, Արամը՝ “Վստրեչի Ապերը” հարազատ քեռուս տղան ա, ոնց կարա ինձ չպաշտպանի՞”, –Henaran.am-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզի Քաղսի համայնքի ղեկավար թեկնածու Սահակ Ալեքսանյանը: Ըստ մամուլի` այս գյուղում դեկտեմբերի 14-ին՝ համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկության օրը լարվածություն է սպասվում, քանի որ խառնվելու են շատ հեղինակություններ: “Ինքը էս գյուղից է, շատ է ուզում, որ գյուղը ծաղկուն տեսնի, […]

Թուրք գյուղատնտեսները կարող են լցնել ռուսական մեծ շուկայի դատարկ տեղերը. Պուտին

Թուրքիա կատարելիք այցից առաջ, որը տեղի կունենա այսօր, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցել է թուրքական “Անադոլու” պետական լրատվական գործակալության թղթակցի հետ: Պուտինը ողջունել է երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու թուրքական կառավարության ցանկությունը, հայտնում է Ermenihaber.am-ը: “Թուրք գյուղատնտեսները կարող են լցնել ռուսական մեծ շուկայի դատարկ տեղերը: Ջերմորեն ենք վերաբերվում Ռուսաստան մսամթերք, կաթնամթերք, ծովամթերք, միրգ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի