09 Մայիսի, Saturday, 2026
KFC

Մարդիկ կան, որ մանդատը պապերից են ժառանգել

Ազգային ժողովում քննարկվում է ՛՛Ընտրական օրենսգրքում՛՛ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ներկայացրած նախագիծը: Առաջարկվում է անցում կատարել հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կոչ արեց գործընեկերներին, բոլոր քաղաքական ուժերին միասին քննարկել և առաջ տանել նոր ընտրակարգ, որը հնարավորություն կտա ունենալ լավագույն ԱԺ-ը:
Բիշարյանը նկատեց, թե սա այն հարցերից է, որի շուրջ որևէ քաղաղաքական ուժ անտարբեր չէ: ՛՛Մեր կուսակցության սեփական փորձից եմ հասկացել, որ ժողովուրդն ավելի շատ սիրում է խուլ ու համր մարդկանց և իր ձայնը տալիս է նրանց, որոնք ոչ խոսում են, ոչ աշխատում, քան այն մարդկանց, ովքեր աշխատում են՛՛,-նկատեց նա:

Նա նաև խոսեց ընտրակաշառքից, որոնք գաղտնի են արվում՝ ըստ հեղինակի, իսկ Բիշարյանը կարծում է, որ լավ էլ բացահայտ են արվում:
Բիշարյանը նկատեց, թե մարդիկ կան, որոնք մանդատը կարծես պապերից են ժառանգել և մշտապես մեծամասնականով ընտրվում են. ՛՛Ներողություն աչքս մտցրեք այդ մարդկանց աշխատանքը՛՛,-ասաց նա և նշեց, որ իրենց համար համամասնական ընտրակարգն ավելի ընդունելի է:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ