04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Մեծագույն ցանկության դեպքում որևէ մեկն իմ տեղն ինձնից չի կարող վերցնել. Փաշինյան

”Լյուստրացիա տերմինը վերաբերվել է խորհրդային միության անվտանգության կոմիտեի գործակալներին և նրանց հետ համագործակցող անձանց: Ես չգիտեմ, թե ինչ նկատի ունեն”,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի ՛՛Ժառանգության՛՛ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի այն դիտարկումը, թե իմպիչմենթի գործընթացը Փաշինյանը նախաձեռնել է՝ ընդդիմադիր դաշտին լյուստրացիայի ենթարկելու համար:

Փաշինյանը շեշտեց, որ վերջին շրջանում շատ է խոսվում, որ Ազատության հրապարակում տեղի ունեցող պրոցեսները պետք է հանգեցնեն շուտափույթ իշխանափոխության, և ասում են, որ Ազատության հրապարակում տեղի ունեցող պրոցեսը հանգեցնելու է համակարգային փոփոխության: ՛՛Այդ հարցի կոնտեքստում ես ինձ համար ստացա պատասխան, թե որքանով են այդ պնդումները համապատասխանում իրականությանը: ՛՛Քաղաքացիական պայմանագիրն՛՛ ասել է, որ եթե եռյակը պահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը, մենք կդնենք այդ պահանջը, և տվյալ դեպքում այս փաստաթղթով դե յուրե ձևակերպված էր Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հիմքերը՛՛,-ասաց նա:

Դիտարկմանը, թե տպավորություն է, որ այս նախաձեռնությամբ ինքը ցանկանում է լիդեր լինել և եռյակից առաջ անցնել, Փաշինյանն արաձագանքեց. ՛՛Ես կարծում եմ, որ 2007 թվականից ընդդիմադիր քաղաքական դաշտում ունեմ իմ տեղը, և մեծագույն ցանկության դեպքում որևէ մեկն իմ տեղն ինձնից չի կարող վերցնել, և, անկեղծ ասած, ցանկություն չունեմ որևէ մեկից տեղ վերցնելու, ես միշտ եղել եմ իմ տեղում, կշարունակեմ մնալ իմ տեղում՝ անկախ նրանից, թե ինչ գործունեությամբ կզբաղվեմ՛՛:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ