19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը` նախարարին հյուր

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան  Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:  Արմեն Մուրադյանը նշեց, որ Ֆրանսիան Հայաստանի հուսալի և արդյունավետ գործընկերն է:

՛՛Սա նախևառաջ պայմանավորված է այն ավանդական կապերով, որոնց ձևավորման գործում իրենց ներդրումն ունեն մեր սփյուռքահայ գործընկերները՛՛,- ասաց ՀՀ առողջապահության նախարարը:

Ներկայացրեցնելով երկու երկրի միջև ոլորտում իրականացվող հաջողված ծրագրերը նա նշեց, որ թեև Ֆրանսիայի հետ առողջապահության բնագավառում միջգերատեսչական համագործակցության համաձայնագիր ստորագրված չէ, այնուամենայնիվ միջպետական ամուր իրավական կապերն ու բարեկամական հարաբերությունները  թույլ են տվել ակտիվ և արդյունավետ համագործակցություն ծավալել առողջապահության համակարգի զարգացման ուղղությամբ:

՛՛Հատկապես արդյունավետ համագործակցություն է ծավալվում տուբերկուլոզի ոլորտում, հաջողությամբ գործում է ֆրանսիական՛՛Բժիշկներ առանց սահմանների՛՛ կազմակերպությունը, որն օժանդակում է ՀՀ առողջապահության նախարարության Տուբերկուլյոզի Ազգային Գրասենյակին տուբերկուլյոզով հիվանդների բուժման հարցում` Երևանում, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Կոտայքի և Արարատի մարզերում, ինչպես նաև   դեղորայքակայուն տուբերկուլյոզի բուժման ծրագիր է իրականացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՛՛,- ասաց Արմեն Մուրադյանը: Նրա խոսքով` Հայաստանում առողջապահության բնագավառում արդյունավետ համագործակցություն են ծավալում նաև ՛՛Ցավեր առանց սահմանների՛՛, UMAF, Action Santé, Initiative, SPFA ֆրանսիական կազմակերպությունները: 

Նախարարը կարևորեց նաև 2014թ.  ՀՀ առողջապահության նախարարության սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի և ֆրանսիական ՛՛Սանոֆի Ավենտիս գրուպի՛՛ միջև Հայաստանում հոգեկան հիվանդությունների դեմ տարվող աշխատանքը բարելավելու նպատակով հանրային մասնավոր համագործակցության փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:

Հաջողված ծրագրերի շարքում նախարարը մատնանշեց ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի  Հայաստանին ուղղված աջակցության ծրագիրը: Հիմնադրամի դոնոր երկրների շարքում Ֆրանսիան զբաղեցնում է երկրրոդ տեղը:  Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին ուշագրավ համարեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունում հանդիպումը տեղի է ունենում  դեկտեմբերի 1-ին` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը:  Դեսպանն ընդգծեց, որ Հայաստանի կատարած աշխատանքն այս ոլորտում օրինակելի է:

՛՛Տարածաշրջանում Ձեր երկիրը   ՁԻԱՀ-ի դեմ պայքարում իր վարած քաղաքականությամբ և ծրագրերով օրինակելի է՛՛- վստահեցրեց դիվանագետը:

 Նա հայտնեց, որ առողջապահական ոլորտում համագործակցության ընդլայնմանն է ուղղված նաև Հայաստանի ֆրանսիական համալսարանում հաջորդ ուսումնական տարվա սկզբից կներդրվի հիվանդությունների կառավարման մասնագետների պատրաստման դասընթաց: Դիվանագետը կարևորեց նաև երկու երկրների համագործակցությունը գիտահետազոտական ոլորտում:

Ֆրանսիայի Գուստավ Ռուսի անվան առաջատար ուռուցքբանական կենտրոնում  հայ ուռուցքաբանների համար կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ:  Սերտ համագործակցություն է ծավալվել նաև ֆրանսիական ՛՛PCD՛՛կազմակերպության հետ, որը մեծապես կնպաստի Հայաստանում ուռուցքաբանության, մանկաբուժության և գինեկոլոգիայի ասպարեզներում ախտորոշման և բուժօգնության որակի բարելավմանը: Լոռու մարզում շարունակում է գործել Ֆրանսիայի հայ բժիշկների միության նախաձեռնությունը` շարժական ատամնաբուժական կլինիկան: Հաշվետու ժամանակահատվածում Վայոց Ձորում մեկնարկեց նաև ՛՛Ակնոցներ Հայաստանի համար՛՛ ծրագիրը, որը նուjնպես Ֆրանսիայի հայ բժիշկների միության նախաձեռնությունն է:

Հանդիպմանը հաջորդեց ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված մամուլի ասուլիսը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ